ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տարիների միջև

Տարիների միջև
01.01.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 1

-Աստված մեր և Տեր մեր, հրճվում ենք Քեզանով: Առանց քո օգնության չենք կարող աներկյուղ դիմավորել առաջիկա տարին:

Ես կանգնած եմ տարիների միջև: Իմ ներկայության Լույսը ցոլանում է գալիք տարիների վրա` իբրև ճառագայթ արդարության արեգակի:

Դեպի հետ, անցյալ տարվա վրա է ընկնում Իմ ստվերը` ծածկելով տագնապը, տառապանքը և հուսախաբությունը անցած տարվա:

Մի՛ մնա կանգնած անցյալի մեջ. մոտեցի՛ր ներկային ու նրա տերը եղիր: Դու անցյալը գործածիր, ինչպես ծառերն են գործածում Իմ արևալույսը, երբ ներծծելով կլանում ու ամբարում են այն, որպեսզի այնուհետև պատրաստեն ցոլքերը բարկ կրակի: Դու էլ Ինձնից` Աշխարհի Լույսից, ամբարիր միայն օրհնություններ: Այս մտածումները թող քաջալերե՛ն քեզ:

Թո՛ղ ապագային վերաբերվող քո բոլոր վախերը, թո՛ղ մտահոգությունները, որ ունենում ես քո սիրելիների աղքատության համար, թո՛ղ անցյալի քո բոլոր դառն ու անազնիվ մտածումները:

Թո՛ղ, հեռու նետիր քո անսիրալիր վերաբերմունքները, ձախորդության զգացումները, հուսախաբությունները` որ ունեցար քո անձի ու այլոց նկատմամբ, քո տխրությունները, քո հուսահատությունները, թողնենք, որ հեռացող անցյալի մեջ նրանք մոռացվա՛ծ մնան, իսկ մենք առա՛ջ ընթանանք` վերածնված կյանքի նոր ճանապարհով:

Դու չպետք է տեսնես այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում: Ես տարին բռնել եմ իմ ձեռքում և իբրև ավանդ եմ պահել քեզ համար: Սակայն Ես քեզ առաջնորդելու եմ օրը օրին: Հարկ չկա, որ դու ցանկանաս նախապես իմանալ, թե ինչ պարգևներ պիտի տրվեն քեզ, և դրանց հետ նաև` վախերն ու մտահոգությունները: Ես ամեն օրվա համար կտամ քեզ անհրաժեշտ զորությունն ու իմաստությունը:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ