ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից

Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից
03.01.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 3

Իսկ նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի

նորոգեն իրենց զորությունը (Ես. Խ. 31):

Դուք պետք է վերափոխվեք, նոր մարդ դառնաք: Այդ կերպափոխությունը կարող է կատարել միայն ձեր Տերը` Քրիստոս, Քրիստոս, Քրիստոս:

Ձեր հույսը դրեք Ինձ վրա, խաղաղվեք: Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից: Ամենամեծ հաղթահարող ուժը սերն է: Մի՛ վախեցեք, Իմ օրհնանքը ձեզ հետ կլինի:

Առվակներ, խողովակներ եղեք, Իմ հոգին կհոսի ձեր միջով և իր ընթացքի ժամանակ աննկատ կառնի ու կտանի անցյալի ողջ դառնությունը:

Քա՛ջ եղեք. Աստված սիրում է ձեզ: Աստված կմարտնչի՛, Աստված կշահի՛ հաղթանակը: Պիտի տեսնե՛ք, ճանաչե՛ք և ուրախանա՛ք, ճանապարհը կբացվի՛, այն, ինչ Իմ Սերը մտածել ու ծրագրել է, կտեսնե՛ք, որովհետև այն հայտնի կդառնա ձեզ օրըստօրե: Միայն թույլ տվեք, որ սովորեցնեմ ձեզ, տղեկի պես եղեք, տղան չի հարցնում ծրագրերի մասին, այլ ուրախությամբ ընդունում է այն:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ