ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մի՛ ծրագրիր

Մի՛ ծրագրիր
04.01.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 4

Տեր, Քո ճանապարհը ցույց տուր որ քայլենք Քո

շավիղներով: Սովորեցրու մեզ ու առաջնորդիր

Քո ճշմարտությամբ:

Ամեն ինչ լավ է: Հրաշալի բաներ են քեզ սպասվում:

Մի՛ սահմանափակիր Աստծուն: Նա կհոգա և կարգի կբերի ամեն ինչ:

Արմատախիլ արա «ես»-ը` քո ընթացքը կասեցնող այդ խոչընդոտը: Նախապես ծրագրեր մի՛ կազմիր, քո ճանապարհը պետք է քայլ առ քայլ բացվի: Դե՛ն նետիր վաղվա բեռը: Մեծ բեռներ կրողը Քրիստոսն է: Դու չե՛ս կարող կրել Իր բեռը: Նա միայն կամենում է, որ դու կրես օրվա քո բաժին բեռի մի մասը միայն:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ