ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար և ամուր խաղաղության պայմանները»՝ Ժնևում բանակցություններից հետո։ Տեղի կունենա նաև ամերիկյան «խաղաղ պլանի» քննարկում։               
 

Ոչինչ մի՛ դիզիր

Ոչինչ մի՛ դիզիր
05.01.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 5

Սիրի՛ր Ինձ և կատարիր Ի՛մ Կամքը. այդ ժամանակ ոչ մի չարիք այլևս չի պատահի քեզ:

Մի’ մտածիր վաղվա մասին: Իմ ներկայության մեջ լինելը քեզ խաղաղություն կբերի: Աստված կօգնի քեզ: Կամենալը` կտանի կատարումին: Խաղաղությունը հանդարտ հոսող գետի պես կմաքրի, կավլի ու կտանի բոլոր խռովահույզ հոգեվիճակները:

Ես կսովորեցնեմ ձեզ անհրաժեշտը. մի՛ հրաժարվեք աղոթքի համար հատկացված այս ժամերից, անգամ եթե նրանք ապարդյուն թվան:

Սատանան ամեն միջոց գործադրում է` խափանելու համար աղոթաժամը:

ՈՒշք մի՛ դարձրեք նրան: Նա կարող է ներշնչել անգամ, որ չար ոգիները աղոթատեղի կմտնեն:

Անուշադրությա՛ն մատնեք, բանի տեղ մի՛ դրեք պարզապես:

Հանդա՛րտ պահեք ձեր հոգու տունը: Հոգնած ու գրգռված ջղերը արգելք են Աստծո զորության թափանցումին: Հուսա՛ և մի’ վհատվիր:

Աղքատությունից մի’ վախենա: Դրամը թող հոսի առատորե՛ն ու ազատորեն: Ես այնպես կտնօրինեմ, որ դու դրամի պակասություն չզգաս: Բայց դու այնպե՛ս պիտի անես, որ դրամը քո կողմից հոսի` իբրև բարիք: Ես դրամը չեմ տալիս անգործության մատնելու համար:

Ես տալիս եմ նրանց, ովքեր կարողանում են այն ուրիշների՛ն փոխանցել:

Ոչինչ մի’ պահիր քեզ համար:

Ոչինչ մի’ դիզիր:

ՈՒնեցիր պետք եղածին չափ միայն, որքան որ անհրաժեշտ է` գործածության համար:

Այս է` Ինձ աշակերտողների համար սահմանված օրենքը:

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ