ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կազմ ու պատրաստ

Կազմ ու պատրաստ
06.01.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 6

Առաջնորդիր ինձ, ո՛վ մեծազոր Աստված, քանզի պանդուխտ եմ այս օտար երկրի մեջ, ես տկար եմ միշտ, բայց դու զորավոր, առաջնորդիր ինձ Քո հզոր ձեռքով:

Պետք է աղոթես: Ճանապարհը կբացվի: Աստված հոգ կտանի և Իր ծրագրերի էջերը մեկ առ մեկ կբացի քեզ համար: Պարզապես սիրիր և սպասիր: Սերը բանալի է: Չկա դուռ, որ սերը չկարողանա բացել:

Վախենալու պատճառ չկա բնավ: Աստված հոգ տարավ ու պաշտպանեց քեզ: Հուսա շարունակ և ուրախ եղիր: Քո հույսն առանց կասկածի թող լինի: Հանդարտ եղիր, հանդարտ` Իմ հզոր ներկայությամբ:

Երբեք մի՛ հրաժարվիր աղոթքի ու առանձնության մեջ ներամփոփվելու այս ժամերից, աղոթիր ու կարդա Սուրբ Գիրքը, սովորիր ու ջանա ներդաշնակության մեջ պահել քո ներքին կյանքը: Սա քո անելիք գործն է, իսկ Իմը` քեզ գործածելը: Իմ գործիքները պետք է կազմ ու պատրաստ լինեն, որ ես կարողանամ լավագույն ձևով գործածել նրանց:

Քեզ ենթարկիր խիստ կարգ ու կանոնի և որքան հնարավոր է կատարելագործիր քեզ: Դու այսպես վարվիր և կտեսնես, որ շուտով պատասխան կստանաս անգամ քո ամենաթռուցիկ մտածումների համար, քո բոլոր ցանկությունները գոհացում կստանան, և քո կատարած յուրաքանչյուր գործը իր նպատակին կհասնի: Հզոր ու ահավոր է Իմ զորությունը: Դու միայն ուշադիր եղիր, որ սխալ բան չցանկանաս, չկամենաս մի բան, որ անհամաձայն լինի Իմ Հոգուն:

Բոլոր վնասակար մտածումները պետք է դուրս շպրտվեն: Իմ հրաշագործ զորությունը սխալ ձեռքերի մեջ կարող է վերածվել կախարդության: Ահա թե ինչու եմ Ես անհրաժեշտ համարում հոգալ նախ և առաջ ձեր իսկ կյանքի մաքրության ու բարության համար: Շուտով, շատ շուտով դու պիտի խնդրես, և Ես անմիջապես պիտի կատարեմ քո ցանկությունը: Սիրով կատարիր քո ինքնակրթանքը: Որովհետև առանց դրա Ես չեմ համարձակվի Իմ ուժը քո տրամադրության տակ դնել: Այլապես կարող է վնասել քեզ:

Շատ մի՛ մտահոգվիր ուրիշների կյանքի համար: Թո՛ղ այդ ամենը Աստծո հայեցողությանը, զորության միջոցով:

Դիտվել է՝ 2828

Մեկնաբանություններ

class="footer-right"> .
">Հետադարձ կապ