ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Գաղտնի մարգարիտը

 Գաղտնի մարգարիտը
07.01.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 7

-Բարեհաճությամբ նայիր մեզ, ո՛վ Տեր: Ե՞րբ կտեսնենք «Երկիրը, որ շատ հեռու է», թեպետ այժմ իսկ մոտ է` տեսնող աչքի ու լսող ականջի համար:

Սպասի՛ր: Հրաշքների երկինքը կբացվի:

Զգաստացի՛ր, դողա՛ Աստծո երկյուղից:

Առանց ցնցվելու ոչ ոք չի կարող կանգնել հավիտենության շեմի վրա:

Ես քեզ հավիտենական կյանք կտամ. անվճար մի պարգև, հրաշալի շնորհ, որ է` կյանքն անսահման դարերի:

Լռությամբ է գալիս թագավորությունը:

Ոչ ոք չի կարող ստույգ իմանալ, թե երբ է հայտնվում այն մարդու մեջ:

Միայն արդյունքից` պտուղներից է այն հայտնի դառնում: Լուռ մնա և լսիր: Կարող է նաև այնպես լինել, որ երբեմն ոչ մի պատգամ չստանաք, բայց դուք դարձյալ իրար մոտ եկեք: Եթե ոչինչ էլ չլինի, ապա ամենաքիչը հոգևոր ջերմ մթնոլորտ կունենաք:

Լռությամբ է գալիս թագավորությունը: Սովորիր լռություն պահպանել.

«Աստված Լռության մեջ է խոսում»:

Լռությունը կամ մեղմ հովը, այս երկուսն էլ իրենց մեջ կարող են պատգամներ ունենալ` Իմ ասելիքը սրտին հասցնելու, թեկուզ ո՛չ ձայնով ու ո՛չ բառերով: Քո ամեն բառը կամ մտածումը կարող է ընկնել ու մարգարտի նման մնալ գաղտնարանում մի ուրիշ սրտի, ինչը և` անհրաժեշտության դեպքում, կրողն իբրև գանձ կգտնի և ճանաչելով կանդրադառնա նրա արժեքին:

Շատ մի ջանա կատարել, այլ եղի՛ր:

Ես ասացի` կատարյալ եղե՛ք, և ոչ թե` կատարեք կատարյալ բաներ:

Աշխատիր լավ ըմբռնել այս ճշմարտությունը:

Անհատական ճիգերն առանձնապես ոչ մի օգուտ չեն տա: Այստեղ կարևորը տիեզերական Հոգին` Իմ Հոգին է: Սևեռվիր այս մտածումի վրա և խոկումի նյութ դարձրու: Այս ճշմարտությունը ընկալելու համար ամբողջ մի կյանքի տևողություն հարկավոր եղավ սրբերին:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ

class="footer-right"> .
">Հետադարձ կապ