ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սերը երբեմն փակում է դուռը

Սերը երբեմն փակում է դուռը
08.01.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 8

Ապրել կյանքը, հաղորդակից լինելով Ինձ հետ, դեռևս չի նշանակում զերծ մնալ դժվարություններից, այլ կարողանալ խաղաղ լինել անգամ դժվարությունների մեջ:

Ես երբեմն առաջնորդում եմ դռները փակելով:

Սերը, ինչպես որ բաց է անում դռները, այդպես էլ փակում է` ըստ անհրաժեշտի:

ՈՒրախությունն արդյունք է Իմ կամքին հավատարիմ կերպով համակերպվելու նույնիսկ այն ժամանակ, երբ չկան պատճառներ ուրախ լինելու:

Պողոսը` Իմ ծառան, լավ էր յուրացրել փակված դռների այս դասը, երբ ասում էր.

«Մեր այս թեթև չարչարանքները, որ կրում ենք կարճ ժամանակով, պատրաստում են մեզ համար գերազանց ու հավիտենական փառքի երանությունը»:

Նշանակում է` դու էլ երբեմն մերժումներ ակնկալիր, մինչև որ այս դասը լավագույնս սովորես: Այս է կատարելությանը տանող միակ ճանապարհը: ՈՒրախությունը պտուղն է հանդարտության:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ