Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ինչպե՞ս ապահովել անհրաժեշտ նվազագույն ձայները

Ինչպե՞ս ապահովել  անհրաժեշտ նվազագույն ձայները
08.01.2024 | 15:08

Քանի որ շատերն են սկսել խոսել հավանական արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, հարկ եմ համարում մի փոքր կանխատեսում անել ո՛չ թե արտահերթ ընտրությունների գնալու կամ չգնալու, այլ թե ինչպես Փաշինյանը կապահովի իր համար անհրաժեշտ նվազագույն ձայները։

Նա լավ գիտի իր հիմնական թիրախը, ուստի այցելություններ դեպի շրջաններ, կենսաթոշակի ու աշխատավարձի տիրաժավորում։ Հաջորդը խաղաղության օրակարգի մասին լեգենդներ, լավ ապրելու խոստումներ, որոնք բնականաբար կեղծիքի ժանրից են, բայց իր հիմնական լսարանը կհավատա։

Հաջորդը նախկին-ներկա դիսկուրսն է, ու եթե այնպես ստացվի, որ իր «սիրելի» նախկինները որոշեն մասնակցել (թեպետ այլընտրանքն էլ մի բան չի) ապա Փաշինյանի քարոզարշավը հիմնականում կընկնի սահուն հունի մեջ։

Եվ վերջում, որպեսզի հանդես գա որպես «մեծահոգի ու գթասիրտ», կսկսի համաներում օպերացիան, որի արդյունքում կալանավայրերից դուրս կգան մարդիկ, ովքեր մեծ հաշվով միայն շնորհակալ կլինեն և կապահովեն Փաշինյանի PR քարոզչության փողոցային հատվածը։

Իսկ այ թե ի՞նչ կանի արտահերթ ընտրություններին հայտ ներկայացրած ընդդիմությունը, ավելի լավ է չխոսել...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ