ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տանջանք չկա

 Տանջանք չկա
09.01.2024 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 9

Հանգի՛ստ եղիր, ինչ էլ որ պատահի քեզ:

Հանդա՛րտ եղիր. թող որ Համբերությունը իր կատարյալ գործը կատարի:

Քո միտքը երբեք մի՛ սևեռիր սպառնալի, ընկճող բաների վրա: Իրավունք չունե՛ս ընկճվելու, քանի որ Ես քեզ հետ եմ:

Կյանքի տանջանքը մի՛ վերցրու քեզ վրա:

Իմ որդիների համար տանջանք չկա:

Չե՞ս տեսնում, որ Ես վարպետ գործիք պատրաստող եմ: Չէ՞ որ գործիքի բոլոր մասերը Ես եմ պատրաստում:

Մի՞թե Ես չգիտեմ, թե որքան ծանրության կդիմանա տվյալ գործիքը` պրկված վիճակում: Մի՛ կարծեք, թե Ես, որ պատրաստել եմ այդքան նուրբ մի գործիք, կպահանջեմ իրենից մի այնպիսի բան, որ փչացնի կամ անտանելի տառապանքներ պատճառի իրեն: Ո՛չ, երբեք. իրականում ՏԱՆՋԱՆՔԸ ԾՆՎՈՒՄ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԴՈՒ ՈՒՐԻՇ ՏԻՐՈՋ ԵՍ ԾԱՌԱՅՈՒՄ. աշխարհին, համբավին, մարդկանցից ստացած փառքին ու կարծիքին: Տանջանքը ծնվում է նաև այն ժամանակ, երբ դու երկու օրվա բեռը մի օրվա մեջ ես կամենում կրել:

Մի՛ մոռացիր, որ այդպես չի կարելի անել:

Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ