ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ազդեցություն

Ազդեցություն
10.01.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 10

Երբ դու Ինձ գաս, Ես քեզ կտամ այն հավիտենական կյանքը, որ տալիս եմ բոլոր Ինձ հավատացողներին:

Այդ նոր կյանքը կփոխի քո ողջ էությունը, կդառնա քո գոյության իմաստը, խոսքերը` որ դու կխոսես, ազդեցությունը` որ դու կունենաս:

Այս բոլորը հավիտենական նկարագիր կստանան, որովհետև կբխի քո մեջ եղած կյանքից, որ Իմ կյանքն է - հավիտենական կյանքը:

Այնպես որ, այս հատկությունները կապրեն հավիտյան: Հիմա դու տեսնում ես, թե որքան մեծ ու հրաշալի է հավիտենական կյանք ունեցող հոգու գործը:

Իր բառերը, իր ազդեցությունն անվերջ շարունակվում են դարերի միջով:

Հարկավոր է խորհել այս ճշմարտությունների մասին, որ Ես եմ քեզ տալիս: Սրանք մակերեսային իրողություններ չեն, այլ գաղտնի գանձերն են Իմ թագավորության, ծածկված ու պահված թանկագին մարգարիտները:

Քո մտքում խոկա ու խորհրդածիր այս խոհը, սրանք քո սրտի ու մտքի գործը դարձրու:

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ