Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Բնական և օրինաչափ հերթափոխ

Բնական և օրինաչափ հերթափոխ
11.01.2024 | 19:03

Մենք պետք է հարգենք մեր ցավը և տառապանքը։ Ընդունենք՝ դրանք մեր կյանքի բնական ուղեկիցներն են, եթե կուզեք՝ նույնիսկ դաշնակիցներն են, որոնք մատնանշում են մեր արատները, թուլությունները, ներքին ախտերը և բացիլները։

Տառապանքը մեր լավագույն դաստիարակն ու անբաժան ընկերն է, որից մենք ավելի շատ բան ենք սովորում, քան երջանկության ապրումներից և վայելքներից, հատկապես, երբ վերջիններս արձանագրվում են նախևառաջ մեծ տառապանքով, համառ մաքառումով և ինքնամերժ նվիրումով։

Սա պարզամիտ մազոխիզմ չէ, ինչպես առաջին հայացքից կնկատեն հեդոնիստ բարոյագետները, այլ աքսիոմատիկ խոստովանություն։ Մենք պետք է հաշվի առնենք, որ մեզ բաժին ընկած կյանքը ցավի և վշտի, ուրախության և բերկրանքի բնական և օրինաչափ հերթափոխ է, նույնքան բնական, որքան գիշերն ու ցերեկը, լույսն ու խավարը։

Բայց և այնպես, մեզ՝ հայերիս, բախտի պատահմունքով, թե պատմական ճակատագրի բերումով, տրված է անհամեմատելի շատ մեծ տառապանքներ և վշտեր ճաշակել, քան անհոգ կյանք և խաղաղ կեցություն ունենալ։

Բայց դա ոչ այնքան ճակատագրի ուժն է, որքան մեր կամքի սխալ դրսևորումը, քանի որ «ճակատագիրը իր զորությունը հաստատում է այնտեղ, որտեղ նրա դեմ որպես արգելք չի ծառանում մարդկային քաջությունը»։

Ուրեմն, հարգենք մեր ցավն ու տառապանքը, այն ընդունենք ոչ թե որպես դատավճիռ, այլ մարտահրավեր և, եթե կուզեք, նաև՝ կենսական անհրաժեշտություն։

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 3711

Մեկնաբանություններ