Հունաստանի ԱԳՆ ղեկավարի հետ ասուլիսում Միրզոյան Արոն նշեց, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի համար էկզիստենցիալ նշանակություն ունի անվտանգության ոլորտում։
«Սա Ադրբեջանի հետ սահմանին անվտանգությունն ապահովող գործոն է, և սա հետևողական շարունակության կարիք ունեցող թեմա է»,- ասել է Աբաջյան Գոհարի մարդը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն վերջերս որոշել է մեծացնել և երկարաձգել առաքելության մանդատը, ինչը Հայաստանը ողջունել է։
Այսինքն, էդ 100 կամ 200 լրտեսը, որոնք ԲԱՑԱՀԱՅՏ ԱՍՈՒՄ ԵՆ, որ շպիոնություն են անում Ադրբեջանի օգտին, ավելի ստույգ՝ Արևմուտքի, ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի, Նոր Հայաստանի նախարարը համարում է «էկզիստենցիալ նշանակության» հարց:
Իսկ Նոր Հայաստանի այլ պաշտոնյաներ՝ Մելքոնյան Գագո, Արսենյան Գյունգյուլ, էլ չեմ խոսում ժողվարչաետի մասին, պնդում են, որ ռուսական ռազմական ներկայությունը այս հպարտ երկրում սպառնալիք է Հայաստանի համար, քանի որ Թուրքիային դա կարող է դուրեկան չլինել:
ՈՒ հետո զարմանում եք, թե երկիրը ո՞նց էս օրվան հասավ:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Մի բան էլ անկեղծ հայտարարեց Աբաջյան Գոհարի մարդը: Թե բա՝ փոխադարձություն, ֆլան-ֆստան, և այլն, և այլն, մենք պետք է մեր տարածքի բոլոր կոմունիկացիաները ու նման բաները ինքներս վերահսկենք: Այսինքն, 2020-ի նոյեմբերի 9-ից հրաժարվում է թուրքի շպիոն Միրզոյան Արոն: Բա Արևմուտքից` սրանց եկած հրահանգներից մեկն էլ Հայաստանը թուրքի проходной двор դարձնելն է, չէ՞: Որպեսզի ինչ ուզեն մտցնեն Արևմուտքից Թուրքիաով ու Հայաստանով Ադրբեջան, դե, շատ բան պետք կգա Չինաստանի, Ռուսաստանի դեմ գործելու համար: