ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Շնորհակալություն նեղությունների համար

 Շնորհակալություն նեղությունների համար
12.01.2024 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 12

Պետք է ասես. «Շնորհակալ եմ Քեզ» ամեն ինչի համար. մինչև անգամ ծանր նեղությունների ու մտահոգությունների դեպքում:

ՈՒրախությունը քո ողջ էությամբ Իմ հանդեպ ունեցած շնորհակալության արտահայտությունն է:

ՈՒրախացի՛ր, ցնծա՛:

Հայրը սիրում է իր զավակներին երջանիկ տեսնել:

Ես քեզ շատ բաներ կսովորեցնեմ. հաղորդիր այդ ամենը ուրիշներին:

Ամեն մի ճշմարտություն ինքնին թանկարժեք քար է: Հոգու աղքատությունն ապրող քո խեղճ բարեկամը ուրախությամբ կընդունի այն, ուրեմն տուր մեկ հատ սրան, մեկ հատ` նրան:

Իմ կողմից տրված յուրաքանչյուր ճշմարտության համար որոնիր ու գտիր սրտի՛ բնակարան:

Ես քեզ բազմաթիվ նոր ճշմարտություններ կհայտնեմ: Գործածի՛ր այն ամենը, որ տալիս եմ քեզ:

Օգնի՛ր ուրիշներին:

Մեծապես ցանկանում եմ ճանապարհ գտնել` մոտենալու համար յուրաքանչյուր մեկի սրտին ու կյանքին, որպեսզի ամեն մեկը հույսով ու մեծ ակնկալիքով աղաղակի.

«Ամե՛ն, արի՜, Տե’ր Հիսուս»:

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ