ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ալիևի ուզածը մեկ բառով՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի Հայաստան, այսինքն՝ 9800 ք/կ տարածք

Ալիևի ուզածը մեկ բառով՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի Հայաստան, այսինքն՝ 9800 ք/կ տարածք
12.01.2024 | 09:21

Ալիև էֆենդի-ժողվարչապետ Փաշինյան հիանալի դուետը օրերս կսկսի Հայաստանի տարածքների օտարման հերթական փուլը: Եվ քանի որ սրանք աշխատում են նույն թիմով նույն վերադասների վերահսկողության ներքո, պետք է ենթադրել, որ անպայման հաջողության կհասնեն: Մի քիչ երկար եմ գրում, բայց թեման չափազանց կարևոր է, համբերատար եղեք:

ՈՒրեմն, երեկ էֆենդին հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունելի է դելիմիտացիան սովետական 70-ականների քարտեզներով:

Ասում է էֆենդին.

«Եթե խոսենք քաղաքական հիմքերից, ապա ելման կետ պետք է վերցնել կամ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության ստեղծման դարաշրջանը, կամ սովետիզացիայի: Դա քաղաքական մեթոդոլոգիա է: Եթե նախապատվությունը տալիս ենք քրոնոլոգիական մեթոդոլոգիային, ապա եկեք տեսնենք 20-րդ դարասկզբի քարտեզները և մեր աշխատանքը կառուցենք այդ քարտեզների հիման վրա» («Если говорить о политических основах, то за точку отсчета следует взять либо период создания Азербайджанской Демократической Республики, либо период советизации. Это политическая методология. Если мы отдаем предпочтение хронологической методологии, то давайте посмотрим, какие были карты в начале XX века, построим свою работу на этих картах»): Ի՞նչ է սրա ասածն ու ուզածը:

Սրա ուզածը մեկ բառով՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի Հայաստան, այսինքն՝ 9800 ք/կ տարածք: Խոսելով Ադրբեջանի առաջին հանրապետության մասին, սա տեղյակ է, որ, նախ, Սևանի արևեյան ափն էլ էր դրա տարածքում, երկրորդ՝ հայերը 1919-ին պայմանագիր ստորագրեցին՝ Ադրբեջանի և Վրաստանի վարչապետերի հետ, մեկ ամերիկյան և մեկ բրիտանական գնդապետերի մասնակցությամբ: Պայմանագիրը կոչվում էր, եթե չեմ սխալվում, «չեզոք գոտու» մասին պայմանագիր, ըստ որի Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը տրվում էին Ադրբեջանին (այս պայմանագրի մասին դաշնակներն ու արևմտականները չեն խոսում, բայց պատմական փաստը կուլ տալ չի կարելի՝ բոլորը կարող են անձամբ տեսնել դա):

Էֆենդու տրամաբանությունը ճիշտ է, չէ՞, դե, գրագետ տղա է, տեղյակ է, որ հայերն իրեն մեծ նվերներ են արել դեռ 100 տարի առաջ: Բայց դժվար է հասկանալ սույն ոչխարի՝ սովետիզացիայի մասին խոսքը: Սա ասում է, որ կարող ենք դելիմիտացիա անել նաև սովետիզացիայի դարաշրջանի հիման վրա: Բայց սովետիզացիան երկար պրոցես էր, ո՞ր օրն ու ժամը սա նկատի ունի: Դեկտեմբերի 2-ին, երբ սովետիզացիան մեկնարկեց, Հայաստանը 9800 ք/կ տարածք ուներ, պլյուս՝ թուրքական զորքերով լի, սակայն արդեն հինգ-վեց օրից բոլշևիկների պոլիտբյուրոն որոշեց՝ ԶԱՆԳԵԶՈՒՐՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, իսկ Զանգեզուրը մենակ Սյունիքը չէր՝ այն ձգվում է պատմականորեն մինչև այսօրվա Տավուշ, գրեթե մինչև վրացական սահման՝ ներառելով Սևանի արևելյան ափը: Սա էլ է պատմական փաստաթուղթ, յուրաքանչյուր ոք ինքնուրույն կընթերցի ինքնուրույն: Հիմա ի՞նչ անենք: Եթե Փաշինյան Նիկոլը համաձայնի սովետիզացիայի դարաշրջանով առաջնորդվել, այդ պրոցեսի ո՞ր օրը կընտրի՝ առաջի՞ն, թե՞ հինգերորդ: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է՝ ժողվարչապետը կնախընտրի առաջին օրը:

Հիմա տեսնենք, թե ինչ է ասում Ալիև էֆենդի-ժողվարչապետ Փաշինյան տանդեմի վերադասը՝ Stratfor ուղեղային կենտրոնը, որը համարվում է ամերիկյան ԿՀՎ ստվերային տարբերակը, ընդ որում՝ ավելի ազդեցիկ:

ՈՒրեմն, սրանք 2024-ի կանխատեսումների մասին վերլուծությունում ասում են, թե, իբր, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացը հավանական է, բայց էսկալացիայի կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը բարձր կմնա։

«Հայաստանը կօգտագործի իր աճող քաղաքական կապերը Արևմուտքի հետ և վերջինիս ռազմական աջակցությունը՝ Բաքվի պահանջներին հակազդելու համար, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը քիչ լծակներ ունի, հավանաբար, կընդունի Հարավային Հայաստանով տարանցման և սահմանների սահմանազատման Բաքվի պահանջները», - ասվում է Stratfor-ի մեծահոգի զեկույցում:

Լավ, հնարավո՞ր է էսքան ցինիկ, ստախոս, կեղծարար, լկտի ու անբարոյական լինել:

Սրանք ասում են, թե, իբր, Հայաստանն արդեն Արևմուտքի դաշնակիցն է, բայց, այնուամենայնիվ, կարող է և ի վիճակի չլինել Ալիևին մերժել:

Այժմ՝ գլխավորի մասին:

Ինչպե՞ս է մեր հիանալի տանդեմը իրականացնելու վերադասի այս կարևորագույն ծրագիրը: Երկու տարբերակ կա.

1. Փաշինյան Նիկոլը ինչ-որ մի եվրոպական մայրաքաղաքում համաձայնագիր կստորագրի և կհրաժարվի Սյունիքից՝ հանրությանը բացատրելով, որ այդպիսով սխրանք է գործել՝ փրկելով ողջ Հայաստանը: Ալիևն էլ առայժմ կմոռանա Սևանի մասին՝ լավության կարգով: Մարդը մի անգամ արել է, չէ՞, նման բան Պրահայում՝ կազմակերպելով արցախահայության ցեղասպանությունը, հիմա ինչու՞ չանի Սյունիքի հետ նույնը, եթե այն ժամանակ անպատիժ մնաց: Այս անգամ էլ կմարսի, չէ՞:

2. Սրանք պատերազմ կկազմակերպեն Սյունիքի օտարման նպատակով, այս անգամ՝ ոչ արյունալի հայերի համար: Քանի որ ժողվարչապետը փրկիչ է, անմիջապես կփրկի հայ զինվորներին, զորքերը հետ կքաշի, սյունեցիներն էլ կբոմժանան և, բնականաբար, Երևանում ծպտուն չեն հանի՝ հետևելով իրենց արցախցի եղբայրների հայրենանվեր օրինակին: Իսկ պատերազմից հետո ժողվարչապետը ևս երկու տարբերակ կունենա գործելու՝ կամ կստեղծվի ինչ-որ մի անիմաստ Մինսկի խումբ, որը տասնյակ տարիներ կքննարկի հայաթափված Սյունիքի հարցը, կամ ուղղակի խաղաղության պայմանագիր կստորագրի՝ դարձյալ ազգին ներկայանալով որպես ամենազոր փրկիչ: Բնականաբար, եվրոպացիք 10 միլիոն կհատկացնեն նաև սյունեցիներին, ինչպես արեցին ղարաբաղցիների դեպքում:

Իհարկե, այս պահին էֆենդին իր զուգընկերոջ հետ տեղյակ չէ, թե որ տարբերակը կընտրվի, քանի որ որոշողը Միացյալ Նահանգներն է, իսկ այնտեղ, կարծում եմ, կընտրեն պատերազմի տարբերակը՝ Ռուսաստանին լրացուցիչ գլխացավ պատճառելու համար: Հայ հանրությանը կզեկուցվի նաև, որ Սյունիքն էլ գնաց ռուսների պատճառով, ինչպեսև Կարսը, Արդահանը 1920-ին, և այդ մասին անպայան կգրեն դասագրքերում, նշանակում է՝ հայ ազգը ևս 100 տարի տգիտության մեջ կմնա, իսկ Երևանից կզրկվի ավելի շուտ: Համենայն դեպս, դա էլ հայերի որոշելիքը չէ:

Այժմ՝ շատ կարևոր հետգրություն ասածիս:

Հայաստանի տունը քանդել և մինչև վերջ կքանդի այն պարզունակ ճշմարտության չհասկանալը, որ ԱՆԳԼՈՍԱՔՍԵՐԸ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՅԱՍՏԱՆ, սակայն հնարավոր է, որ մեծահոգաբար համաձայնեն տեսնել Ալեքսանդրապոլի պայմանագրի ինչ-որ մի ողորմելի հողակտոր, եթե, իհարկե, հայերն իրենց լավ պահեն: Այս ճշմարտությունն ընկալելու համար բավարար է գիտակցել, որ անգլոսաքսերին Թուրան է պետք, իսկ Հայաստանը խանգարում է դրան:

Մեկ էլ երբեմն պետք է գիրք կարդալ, ինչը վատ զբաղմունք չէ պատմական պրոցեսներում կողմնորոշվելու գործում: Օրինակ, անգլոսաքսերին չատող կամ դրանց թշնամի ու մեր բոլոր ողբերգությունների աղբյուր չհամարող հայերը թող կարդան, թե ինչի վերածվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը Բեռլինի կոնգրեսում 1878 թվականին, ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո: Մի քիչ հուշեմ. ռուսները վեց հայկական վիլայեթների համար, որտեղ, ի դեպ, հայերը մեծամասնություն չէին կազմում, ավտոնոմիա ամրագրեցին Սան Ստեֆանոյի պայմանագրում, ռուսական բանակի հսկողության ներքո, այսինքն, ըստ Սան Ստեֆանոյի Հայաստանին վերաբերող հոդվածի՝ ռուսական բանակը դուրս էր գալիս այդ վիլայեթներից այն ժամանակ, երբ Բարձր Դուռը կատարեր իր բոլոր պարտավորությունները, դրանք էին՝ հայկական ինքնակառավարման մարմիններ, հայ մարզպետներ, հայկական ժանդարմերիա և այլն: Իհարկե, Սան Ստեֆանոյի այս կետը չափազանց վտանգավոր էր Թուրքիայի համար, և անգլիացիք ստիպված նախաձեռնեցին Բեռլինի կոնգրեսը, որտեղ մյուս եվրոպացիների հետ, Բեռլինի տրակտատում, տեքստից հանվեցին հայկական մարզերի ավտոնոմիային, այն է՝ գալիք անկախությանը վերաբերող դրույթները: Բեռլինում որոշվեց, որ թուրքերը հայերին լավ կնայեն, պարբերաբար կզեկուցեն մեծ տերություններին այդ լավ նայելու մասին, ավտոնոմիա պետք չէ, ռուսական բանակն է դուրս է գալու: Հիմա, եթե հայրիկյան պարույրն ու դրա համակիրները կասեն, որ անգլիացիք լավ բան են արել Հայաստանի համար Բեռլինում և հատկապես 1920-ին, ամեն ինչ փչացնողը ռուս-թուրքական դաշինքն է, մեր բարեկամը Արևմուտքն է, թշնամին՝ Ռուսաստանը, ապա ինքներդ մտածեք, թե ինչ են հայ արևմտական հակառուսները: Ես անձամբ կարծում եմ, որ դրանք հայերի համար թուրքից վտանգավոր են, թեպետ միշտ բարձր պաշտոններ են զբաղեցրել նախկին իշխանությունների ժամանակ, վայելել են կյանքի բոլոր բարիքները՝ ի տարբերություն նորմալ, ոչ կործանարար հայերի…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ