ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Անտեսանելի բարեկամներ

 Անտեսանելի բարեկամներ
13.01.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 13

Բնավ մի՛ վհատվիր և մի՛ հուսահատվիր, երբե՛ք: Պարզապես դարձիր մի «Անոթ», որ զորություն ու օգնություն է հասցնում ուրիշներին: Ավելի մեծ հասկացողություն ու համակրանք ունեցիր: Ավելի ջե՛րմ վերաբերվիր մարդկանց: Թույլ չտա՛ս, որ կյանքդ ամբողջովին մտահոգություն դառնա: Ոսկին հալոցքի մեջ մնում է այնքան, որքան անհրաժեշտ է զտվելու համար: Արդեն իսկ լսում եմ երգն ու ցնծությունը անտեսանելի բազմության, որ ուրախանում է քո հաղթանակի համար:

Իմ հետևորդներից ո՛չ ոք չէր սխալվի ու հետ չէր ընկնի, եթե մի պահ բարձրանար վարագույրը, և նա կարողանար տեսնել, թե ինչպես են այն կողմում չար ոգիները հրճվում իր անկումների համար, և ինչպես են տրտմում ու հուսախաբ լինում հրեշտակները, որ իր հաղթանակն են ցանկանում: Հրեշտակները Գործում են Իմ անունով և Իմ զորությամբ և ուրախանում ու ցնծում են` ձեր հաղթանակի դեպքում:

Ձեզ հետ է Իմ այն նույն զորությունը, որով Ես հաղթեցի Սատանային անապատի մեջ. կրեցի տագնապն ու տրտմությունը` Գեթսեմանի պարտեզում, ապրեցի մահը` Գողգոթայի վրա: Ա՛յս մասին մտածեք:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ