ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Լկտիությունն անվերջ է, ստորությունը՝ անբացատրելի

Լկտիությունն անվերջ է, ստորությունը՝ անբացատրելի
13.01.2024 | 19:35

Իսրայելի արտգործնախարար Գիլադ Էրդանն ասում է, որ ՄԱԿ-ը պետք է դատվի Հաագայի միջազգային դատարանում, որպես ՀԱՄԱՍ-ի հանցագործությունների մասնակից: Պարզապես հիշեցնեմ, որ այդ պետությունը հենց ՄԱԿ-ն է ստեղծել:

Իսկ վարչապետ Նեթանյահուն պաշտոնապես Արաբական Էմիրությունների նախագահին, Աբու Դաբիի շեյխին խնդրել է 150 հազար պաղեստինցու վճարել գործազրկության նպաստներ, քանի որ ինքը՝ Նեթանյահուն, արգելում է նրանց գալ աշխատանքի Իսրայել Արևմտյան ափից (խոսքը Գազայի բնակչության մասին չէ): Դե, շեյխն էլ, ըստ ամենայնի, իմաստուն տղա է և պաշտոնապես առաջարկել է այդ հարցով դիմել պան Զելենսկուն:

Երևի մի բան գիտի…

Մեկնաբանություններն ավելորդ են:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ