ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հզոր և սքանչելի

 Հզոր և սքանչելի
14.01.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 14

Իրապես ուրախ են այն հոգիները, որոնց հետ Ես քայլում եմ: Ապահովություն է` Ինձ հետ քայլելը: Իմ Հոգու գալը քո կյանքի մեջ ու նրա գործելն անտեսանելի են, բայց արդյունքը մեծ է ու տեսանելի:

Սովորիր Ինձանից: Սպանիր քո «ես»-ը: Յուրաքանչյուր հարված, որ հասցնում ես քո «ես»-ին, ծառայում է ձևավորմանը` իրական, հավերժական ու անկորնչելի այն անձի, որ դու ես:

Ինքդ քեզ հետ կարող ու անկեղծ եղիր: Հաճախ հարցրու. «Արդյո՞ք «ես»-ը թելադրեց այս»:

Եվ եթե պարզվի, որ իր թելադրանքն է, հեռու՛ վանիր այն քեզնից:

Երբ Ես մեռա խաչի վրա, սպանեցի նաև ինձնով մարմնավորված ողջ մարդկության «ես»-ը:

Քանի որ այս «ես»-ը խաչի վրա խաչվեց, Ես կարող էի արդեն հաղթել անգամ մահը:

Երբ Ես խաչափայտի վրա կրեցի քո մեղքերը Իմ մարմնի մեջ, Ես այդպես կրեցի ողջ աշխարհի մարդկային «ես»-ը:

Երբ դու էլ սպանես քո «ես»-ը, դու էլ կշահես այն անխորտակ զորությունը, որ Ես թողեցի ուժասպառ աշխարհին, որպեսզի դու էլ հաղթող դառնաս:

Կյանքը և իր բերած դժվարությունները չէ, որ պիտի հաղթահարես, այլ սոսկ «ես»-ը, որ կա քո մեջ:

Ինչպես Իմ աշակերտներին ասացի.

«Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել»: Չեք կարող այդ բաները հասկանալ: Սակայն երբ քիչ առ քիչ հնազանդվեք Ինձ, քայլեք Ինձ հետ և լսեք Ինձ և կամենաք ընկալել ու կատարել ձեր լսածը, այն ժամանակ կտեսնեք, թե ինչ փառավոր, ինչ հրաշալի է Իմ հայտնությունը և Իմ ուսուցումը:

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ