ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Բեհիսթունյան արձանագրությունն ու Փաշինյան Նիկոլը

Բեհիսթունյան արձանագրությունն ու Փաշինյան Նիկոլը
14.01.2024 | 13:45

Նոր Հայաստանի ժողվարչապետ փաշինյան նիկոլն ունիկալ է ամեն ինչում: Եվ մարդիկ չեն կողմնորոշվում, թե սրան ինչ թանգարանում տեղադրեն ապագայում՝ գժությա՞ն, թե՞ մեկ այլ բանի: Այսպես, սա ժամանակին եվրոպացի դեմոկրատական կազմակերպությունների հետ տրանսգենդեր դալուզյան մելի մասին ֆիլմ նկարեց և հայտարարեց, որ ինքը առաջին պաշտպանն է տրանսգենդերների, և այդ կոչին միացան լրջագույն քաղաքական գործիչներ, օրինակ, նախկին վարչապետ Դարբինյանը: Երբ հանրային ցասում առաջացավ, սա կարողացավ հանրությանն ապացուցել, որ ինքն ընդամենը պետության հաշվին ֆինանսավորել է դալուզյան մելի սպորտային կյանքի տեսարանները, տրանսգենդերությանը վերաբերող տեսարաններին փող չի տվել: Դա նույնն է, եթե մի քանի հոգով օղի գնեն, հետո մեկն ասի, թե բա՝ ես տվել ընդամենը շշի 160 գրամից մինչև 285-ի փողը, մնացածը ես չեմ վճարել: Ինչևէ, գժություն, բայց հայ ժողովրդի սրտի գժություն:

Մի քանի ամիս առաջ Գրենադայում սա պատմական թուղթ ստորագրեց իր եվրոպացի ընկերների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, այսինքն՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 հազարը, Ադրբեջանը՝ Հայաստանի 29-ը: Ստորագրեց, եվրոպացիք ուրախացան և հաստատեցին, սակայն Ադրբեջանը տեղյակ չէր, որ առանց իր մասնակցության փաշինյան նիկոլը վերադասների հետ ճանաչել է իր տարածքային ամբողջականությունն ինչ-որ անհասկանալի կիլոմետրներով: Իսկ Նոր Հայաստանի Ազգային ժողովի նախագԵն հպարտությամբ հայտարարեց, որ փաշինյան նիկոլը զիլ գործ է արել, մեծ հաջողության է հասել Գրենադայում, անգամ՝ պատմական հաջողության:

Որքանով սա ծիծաղելի թվա, պետք է առանց սարկազմի, առանց իրոնիայի ասել հետևյալը. Սիմոնյան Ալենը բացարձակ ճշմարտություն է արտահայտել, ժողվարչապետի արածը իսկապես ՊԱՏՄԱԿԱՆ ԳՈՐԾ Է: Քանի որ Գրենադայում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հիմքում կընկնի այս երեք տարբերակներից մեկը.

1. Ցարական Ռուսաստանի քարտեզը, համաձայն որի Սյունիքն իր ողջ երկայնքով, Սևանի արևելյան ափով մինչև այսօրվա Տավուշ, պլյուս ողջ Արցախը, այսինքն, 44 հազար ք/կ տարածք, Ելիզավետպոլի գուբեռնիայի կազմում էր (այդ գուբեռնիան փաշինյան նիկոլի արևմտյան դաշնակիցներն արդի Ադրբեջան չհամարելու որևէ պատմաիրավական հիմք չունեն, ինչպես և Ալիևը):

2. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության քարտեզը, որը գրեթե նույնն է, պլյուս Բաքվի գուբեռնիան:

3. Սովետիզացիայի դարաշրջանի քարտեզը, համաձայն որի Հայաստանն ընդամենը 9800 ք/կ տարածք ուներ (բնականաբար, խոսքը սովետիզացիայի մեկնարկի մասին է):

Այս մասին հայտարարում է Ադրբեջանին մեծահոգաբար 86 հազար ք/կ հատկացրած փաստաթղթի ստորագրմանը չմասնակցած Ալիև էֆենդին, իսկ փաշինյան նիկոլի արևմտյան դաշնակիցներն էլ ասում են (մասնավորապես, ամերիկյան ստվերային ԿՀՎ-ն՝ Stratfor-ը), թե բա՝ Հայաստանը երևի համաձայնի, դրանում վատ բան չկա, կարևորը տարածաշրջանային եղբայրությունն է, դեմոկրատիան, մի կիլոմետր այս կողմ, մի կիլոմետր այն կողմ՝ էական չէ:

Այժմ՝ գլխավորի մասին: Հայաստանն առաջին անգամ հայտնվեց գրավոր պատմությունում Ք.ա. 521 թվականին՝ Դարեհ Առաջինի Բեհիսթունյան արձանագրության մեջ: Հիմա, քանի որ Հայաստան շուտով չի լինի, այս տարածքի ապագա տիրոջը պետք է հուշել, որ նա շանս ունի հավասարվել Դարեհ Առաջինին, ինչի համար պետք է անել հետևյալը.

Հայաստանի տապանաքարի վրա գրել, նախ իր անունը, հետո՝ փաշինյան նիկոլինը, բայց մեծատառով: Եվ կստացվի այնպես, որ Հայաստանի գոյության մասին աշխարհին առաջին անգամ ազդարարեց Աքեմենյանների մեծ կայսրը, իսկ վերջին անգամ՝ այն անձը, որի անունը դեռ չգիտենք:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ