ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Թուլացի՛ր – թեթևացի՛ր

Թուլացի՛ր – թեթևացի՛ր
15.01.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 15

Թուլացրու՛ քեզ, խաղաղվի՛ր. մի՛ լարվիր և իզուր մի՛ վախենա: Ամեն ինչ լավ կլինի: Ինչու՞ զուր վախենալ փոփոխություններից, երբ կյանքդ Ինձ է պահ տրված. Աստծո մոտ, որ երբեք չի փոխվում:

Ես նույնն եմ երեկ, այսօր և հավիտյան:

Նշանակում է` պետք է սովորես իրոք ծանր լինել և տիրանալ հոգու հավասարակշռությանը` այս երերուն ու փոփոխական աշխարհի մեջ:

Պահանջի՛ր Իմ զորությունը:

Այսօր քոնն է այն նույն ուժը, որով Ես դևեր դուրս հանեցի:

Օգտագործի՛ր Այն, այլապես` հե՛տ կվերցնեմ: Օգտագործի՛ր այն շարունակ:

Որքան էլ պահանջես, շատ չէ՛:

Երբեք մի՛ մտածիր, թե շատ ես զբաղված:

Քանիցս վերադառնաս Ինձ և գործից հետո լցվես Իմ զորությամբ, ո՛չ մի գործ չի կարող հոգնեցուցիչ ու չափից ավելի լինել քեզ համար:

Իմ ուրախությու՛նն եմ տալիս քեզ:

Ապրի՛ր նրա մեջ:

Ընկղմի՛ր քո հոգին այդ պայծառության մեջ և ճառագայթի՛ր, ցոլա՛, տարածելով փոխանցի՛ր ուրիշներին:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ