ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Բարեկամ տանջանքի մեջ

Բարեկամ տանջանքի մեջ
16.01.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 16

Առօրյա տանջանքը` ջանք թափելը, շատ ավելի է գնահատվում, քան ոգևորության պահին բարձրունքների տիրանալը: Ամեն օր Իմ կամքին լռելյայն հնազանդվելը, անապատային հարթության վրա, ավելի կարևոր է, քան երբեմն-երբեմն պայծառակերպության լեռը բարձրանալը:

Չկա մի տեղ, որ հարատևելը այնքան կարևոր լինի, որքան հոգևոր կյանքի մեջ: Երկնի Արքայության համար կրած տանջանքն է, որ ապահովում է Իմ մտերիմ բարեկամությունը: Ես Տերն եմ փոքր բաների, փոքր պատահարների աստվածության տնօրինողը:

Չկա օրվա մեջ մի այնպիսի իրողություն, որ Իմ ծրագրի մասը չկազմի: Խճանկարի մեջ տեղադրված փոքր քարերը մեծ դեր են կատարում: Հրճվի՛ր Իմ ներկայությամբ: Հրճվանքը աստվածային այն միակցող նյութն է, որ ապահովում է Իմ խճանկարի ներդաշնակությունն ու գեղեցկությունը:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ