ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Չե՛ք մարսելու

Չե՛ք մարսելու
16.01.2024 | 20:39

Երկար տարիներ Խաչատուր Սուքիասյանի մոտ мальчик на побегушках աշխատած, Աղդամը հայրենիք հռչակած, իսկ հետո դավաճանած, կեղծ հեղափոխություն իրականացրած, մի ողջ սերնդի արդեն ցեղասպանած հանցավոր վարչակազմի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն ասում է, որ խաղաղության պայմանագրում Զանգեզուրի միջանցք ձևակերպում չկա և չի կարող լինել:

Սիմոնյան Ալեն, այդ ձևակերպումը կա նոյեմբերի 9-ի տեքստում, խաղաղության պայմանագրում, էլ ինչու՞ պիտի ներառված լինի:

Հիմա քանի՞ հազար հոգու գլուխ եք որոշել ուտել:

Չե՛ք մարսելու:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3818

Մեկնաբանություններ