ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աստված կամենում է տալ

Աստված կամենում է տալ
17.01.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 17

Լռություն: Լուռ կաց Իմ առջև: Հետամուտ եղիր իմանալ, ապա և կատարել Իմ Կամքը` ամեն բանի մեջ:

Բնակվիր Իմ սիրո երկնքում, որը բոլոր մարդկանց համար սիրո ու ըմբռնումի մի պայծառ օթևան է: Այսպես վարվել-բնակվել Իմ սիրո մեջ քո գործն է. իսկ Իմ գործը` շրջապատել քեզ պաշտպանող վահանով, որը քեզ հեռու կպահի բոլոր չարիքներից:

Այս արդյունքը կլինի քո մտքի, խոսքի ու գործի:

Այս կլինի այլոց նկատմամբ ունեցած քո ճիշտ կեցվածքի պատասխանը:

Կամենում եմ տալ ձեզ ամենայն բարիք, լեցուն, թաթախուն և հորդուն չափով:

Սովորելու մեջ մի՛ դանդաղեք:

Դուք ո՛չ մի գաղափար դեռևս չունեք Աստվածային անհամբերության մասին, որ կամենում է շուտով ոտքի կանգնեցնել և առաջ մղել ձեզ:

Եթե մտահոգ որևէ խորհուրդ կամ անհամբեր մի մտածում համակի քո սիրտը, ապա շուտով մերժի՛ր, հե՛տ մղիր այն անմիջապես:

Սերը և վստահությունը դեղ ու բժշկություն են` կյանքի նեղությունների, մտահոգությունների և սրտի ծանրությունների: Օգտագործե՛ք սրանք անհապաղ: Դուք խողովակներ եք: Կարող է խողովակը բոլորովին չխցանվի, բայց սրտի ցավերը մաշեցնեն, որ ժամանակ անց այլևս ոչ մի բանի պիտանի չլինի:

Հարատևի՛ր, բնավ մի՛ վհատվիր: Ամե՛ն ինչ լավ է:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ