ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հավատք և գործեր

Հավատք և գործեր
18.01.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 18

Աղոթիր ամեն օր, որ քո հավատքն ավելանա:

Հավատքն Իմ պարգևն է: Այն անհրաժեշտ է քեզ հզոր գործեր կատարելու համար: Անշուշտ կաղոթես. անշուշտ բարի գործեր կկատարես, բայց հավատքից է միայն կախված քո աղոթքների պատասխանը` բարի գործերը:

Կտամ քեզ հավատքը` իբրև պատասխան քո աղոթքների, որովհետև այդ այն անհրաժեշտ զենքն է, որին պետք է տիրանալ չարիքը հեռացնելու համար: Այսինքն` հաղթահարելու բոլոր դժվարին կացությունները և կատարելու առաքինի գործերը կյանքի: Տիրանալով հավատքին` այն դարձյալ Ինձ պիտի վերադարձնես: Հավատքը այն պահարանն է, որի մեջ դրված պիտի լինեն Ինձ ուղղված քո բոլոր խնդիրները:

Այսքանով հանդերձ.

«Հավատքը առանց գործերի մեռած է», հետևաբար գործերի կարիք ունես` սնուցելու համար Իմ հանդեպ ունեցած քո հավատքը: Նշանակում է` Ինձ մոտ արի: Ինձ ճանաչելով և՛ հավատքդ կավելանա, իսկ քեզ հենց այդ է հարկավոր, որ Իմ զորությունը սկսի գործել:

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ