ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սերը նախատեսում է

 Սերը նախատեսում է
19.01.2024 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 19

Ոչ ոք Ինձ զուր չի փնտրում: Սպասում ու սպասում եմ այն հույսով, որ ահա կկանչեք Ինձ: Ես ձեր կարիքները տեսնում եմ նախքան ձեր դիմելը Ինձ, մինչև անգամ` նախքան ձեր կողմից այդ կարիքները տեսնելը: Ես նախապես ունենում եմ ձեր պատասխանը, ճիշտ այն մոր նման, որ մի կողմ դնելով` ընտիր նվերներ է պատրաստում իր աղջկա պսակադրության համար` շատ առաջ, քան հարսանիքը:

Աստծո կանխատեսյալ Սերը մի բան է, որ չի տեսնվում և հասու չէ մահկանացուների մտքին: Մտածեք այս իրողության մասին: Հեռու վանեք ձեր մտքից անմիտ պատկերացումը դժնդակ Աստծո, որին հարկավոր է աղոթել հառաչանքներով, արցունքներով ու խոսքերի հեղեղներով, որպեսզի նա ակամա կամ ճարահատ տա պահանջվող գանձերը: Իմ մասին ունեցած մարդկանց պատկերացումները պետք է մեծապե՛ս փոխվեն:

Հապա մի նայեք մորը, որ հաճելի նվերներ է պատրաստում իր զավակների համար` նրանց ծննդյան կամ Սուրբ Ծննդի օրվա առթիվ: Ինչպես է հուզվում ու թրթռում մայրական սիրտը.

«Տեսնես այս հաճելի կլինի՞ իրեն, արդյոք կհավանի՞ այս մյուսը»:

Եվ կանխազգալով իր զավակի ուրախությունը, իր սիրտն էլ է համակվում քնքուշ ուրախությամբ:

Որտեղի՞ց է սովորել մայրն այս նախապատրաստությունները և այսօրինակ ապրումը հրճվանքի:

Ինձնի՛ց: Սրանք փոքրիկ արձագանքներն են Իմ պատրաստության ու Իմ ուրախության:

Աշխատեք տեսնել այս, երբ նախատեսված ծրագրերի ծալքերը երևան:

Հասկացված լինելն Ինձ համար էլ մեծ նշանակություն ունի: Իսկ Ինձ հասկանալը` ձեզ մեծ ուրախություն կպատճառի:

Դիտվել է՝ 2423

Մեկնաբանություններ