ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մեկ աստծո հետ

 Մեկ աստծո հետ
20.01.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 20

Ես և Հայրս Մեկ ենք: Պատկերացրեք, որ դուք էլ կարող եք մեկ լինել` ողջ Տիեզերքի Տիրակալի հետ:

Կարո՞ղ է արդյոք մարդու երևակայությունը սրանից ավելի անհասանելի բարձրության հասնել: Եթե կամենում եք իրագործված տեսնել Ձեր առանձնաշնորհը, հերիք է որ մտածեք այդ մասին, և ձեր մտածումը անմիջապես իրականության պատկեր կստանա: Ես Ասել եմ. «Ձեր Սերը կապեք ոչ թե երկրավոր բաների հետ, այլ` երկնավոր բաների»:

Նյութականի մասին մտածել ու խորհել, երբ սկսել ես ապրել Իմ ներկայության մեջ, նշանակում է նյութականը իրականացնել: Նույն օրենքը գործում է նաև հոգևոր իրականության մեջ: Հետևաբար պետք է շատ զգույշ լինես, մտածես ու ցանկանաս այնպիսի բաներ, որոնք ըստ ամենայնի օգնեն և ոչ թե արգելք լինեն քո հոգևոր աճին:

Մտածիր սիրո մասին, և սերը կշրջապատի քեզ ու բոլոր նրանց, ում մասին որ մտածում ես: Չար ու աննպաստ մտածումներ ունեցիր, և չարությունը կշրջապատի քեզ ու բոլոր նրանց, ում մասին որ մտածում ես: Ֆիզիկական իրականությունը խորհրդանշում է իմացական ու հոգևոր վիճակները:

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ