ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Խճողված օր

 Խճողված օր
21.01.2024 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 21

Հավատա, որ Ես քեզ հետ եմ և Իմ հսկողության տակ եմ պահում ամեն ինչ: Երբ Իմ խոսքը ասվել է, նշանակում է դրա դեմ անզոր է ամեն ինչ:

Հանգի՛ստ եղիր:

Բնավ մի՛ վախենա: Դեռևս շատ սովերելու բաներ ունես: Սովորի՛ր շարունակ. մինչև որ կարողանաս անգամ ամենամռայլ օրը երգո՛վ դիմավորել:

«Երգեցե՛ք երգ Տեառն»:

Ձախորդ օրվա մեջ Ինձ ուղղված ձեր գոհության երգը ձեր լավագույն ընկերակիցն է:

Միայն թե, թող սերը լինի` այդ եղանակի մեջ հնչող ամենաբա՛րձր ձայնանիշը:

Միշտ զվա՛րթ եղիր: Հրճվանքը թող քե՛զ հետ լինի: ՈՒրախացի՛ր Ինձնով, մնա՛ Ինձ հետ: Բնավ մի՛ վախեցիր:

«Ներքևում հավիտենակա՛ն զենքեր կան»:

Դրանից ցած չե՛ս կարող իջնել:

Հանգստացիր դրա՛նց մեջ, ինչպես հոգնած մանուկն է ննջում խաղաղված:

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ