ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ինչպես է գալիս ուժը

Ինչպես է գալիս ուժը
23.01.2024 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 23

Տե՛ր, Դու ես մեր ապավենը:

Տե՛ր Աստված, Դո՛ւ ես մեր վստահությունը:

Տե՛ր, արի ու խոսի՛ր մեզ հետ:

Ամեն զորություն Ինձ տրվեց: Զորությունն Իմն է՝ տալու, և Ի՛մն է հետ քաշելու համար:

Այնուհանդերձ, անգամ Ես եմ ընդունում, որ չեմ կարող զորությունը հետ քաշել մի հոգուց, որ Ինձ մոտ է բնակվում, որովհետև այս դեպքում թեպետ իբրև պարգև չի տրվում, բայց ինքնաբերաբար, անզգալի կերպով Ինձնից փոխանցվում է Իմ աշակերտին:

Շնչառության պես այն ներս է առնվում Իմ ներկայության մեջ ապրող հոգու կողմից:

Սովորի՛ր ինքդ քեզ փակել Իմ ներկայության մեջ, այդ ժամանակ առանց խոսքի կունենաս այն ամենը, որ ցանկանում ես վերցնել Ինձնից. ուժը, զորությունը, ուրախությունը, առատությունը:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ