ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երջանկության ճանապարհը

 Երջանկության ճանապարհը
25.01.2024 | 00:30

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 25

Ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանի ամբողջական հանձնումը Աստծուն` երջանկության հիմքն է, իսկ վերին կառույցը` Աստծո հետ հաղորդության ուրախությունը: Այս է այն տեղը, օթևանը, որ պատրաստելու եմ գնացել ձեզ համար: Իմ հետևորդները սխալ են հասկացել այս. ավելի շուտ կարծել են, որ այս խոստումը վերաբերում է միայն այն կողմի կյանքին. այդպիսով, այս կյանքը համարել են սոսկ մի շրջան, երբ պետք է մաքառել ու պայքարել միայն, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել ուրախությունն ու վարձատրությունը այն կողմի:

Եթե իսկապես գործադրես ինչ-որ ասել եմ, ապա այդժամ իբրև արդյունք, կունենաս այնպիսի հասկացողություն - թափանցում, տեսողություն ու ուրախություն, որ քո սպասելիքներից առավել կլինի և վեր քո ըմբռնումներից: Աստծո ծրագրերը իրոք շատ հրաշալի են. քո պատկերացումներից շատ ավելի գերազանց:

Հենվիր պաշտպանվածության, ապահովության և առաջնորդված լինելու պարզ մտածումներին:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ