ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սրանք չե՛ն մտածում, որ հայ ժողովրդի հանդեպ թշնամության համար մի օր փողոցում պատասխան կտան

Սրանք չե՛ն մտածում, որ հայ ժողովրդի հանդեպ թշնամության համար մի օր փողոցում պատասխան կտան
25.01.2024 | 11:18

Ամերիկյան գործակալներն աշխարհով մեկ յուրահատուկ ընդհանրություն ունեն՝ գժություն: Այսինքն, գժությունը դրանց պարտադրված մեթոդ է, քանզի առանց դրա անհնար կլինի առաջ տանել ամերիկյան օրակարգը:

Օրինակ, Հայրիկյան Պարույրն ասում է, որ ռուս-թուրքական պայմանագրերում գրված է. Հայաստանը մեր թշնամին է: Բնականաբար, նման տողեր չկան, եթե անգամ կիլոներով կոկաին օգտագործես, չես գտնի ռուս-թուրքական պայմանագրերում նման բան:

ՔՊ փոխնախագահ Պապոյան Գևորիկն ասում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա կետ, համաձայն որի վերաբացվող կոմունիկացիաների վերահսկումն իրականացնելու է ՌԴ սահմանապահ զորքերի ծառայությունը: Երեկ նույն բանն ասաց Միրզոյան Արոն՝ Աբաջյան Գոհարի մարդը, թուրքի շպիոն ՀՀ ԱԳ նախարարը:

Չկա նման կետ՝ ասում է Միրզոյան Արոն, և վերջ:

Այնինչ իներորդ կետում հստակ գրված է, կարելի է կարդալ երկու լեզվով:

Իհարկե, Սերգեյ Լավրովի ներկայությամբ Միրզոյան Արոն նման բան չի ասի, քանզի վտանգ կա պատուհանից դուրս շպրտվելու: Բայց տեղի նախրին դա ասել կարելի է, դա պետք է ասել նաև արևմտյան հանրույթի համար, քանզի ռուսական կողմի կոնտրոլը դրան հեչ պետք չէ. Արևմուտքին այդ միջանցքը պետք է թուրք-ամերիկյան проходной двор դարձնելու նպատակով, որպեսզի զենք, զինամթերք անխափան տեղափոխվեն Արևմուտքից Կենտրոնական Ասիա և Չինաստանի Սինձյանի մարզ: Իսկ ռուսական վերահսկումը, բնականաբար, կվիժեցնի այդ լուսավոր նպատակը:

Բայց երեկվա իր ասուլիսում Միրզոյան Արոն ավելի հետաքրքիր բաներ հնչեցրեց: Սա ասում է՝ անդրադառնալով նոր դաշնակիցների անհրաժեշտությանը.

«Մեզ համար սա ուղղակի պահանջ է 2020 թվականի պատերազմի ողբերգությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո, երբ բախվեցինք դաշնակիցների կողմից աջակցության մեխանիզմների անգործության իրավիճակին, համենայն դեպս, մեր սպասելիքները չարդարացան»։

Ի՞նչ սպասելիքների մասին է խոսում Աբաջյան Գոհարի մարդը: Պուտինն ուղարկում է զենք, Փաշինյան Նիկոլն այն չի տալիս ռազմաճակատին՝ փաստացի ապացույցները կան, լսեք Ռուսլան Իսրայելյանի և եվնուխ Հարությունյան Արայիկի հեռախոսազրույցը, հարցրեք այդ պրոցեսում ներգրավված անձանց; Պուտինն ուզում է հայերի համար շատ ձեռնտու տարբերակով ավարտել պատերազմը, Փաշինյան Նիկոլը ձգձգում է մինչև վերջ, մինչև Ստեփանակերտի անկում:

Հիմա, ի՞նչ է ուզում ասել սույն վիժվածքը՝ թուրքի շպիոն, ամերիկյան գործակալ Միրզոյան Արոն: Մենակ էշը չգիտի, որ պատերազմն ընթացավ ամերիկյան դեսպանի վերահսկողության ներքո միմիայն հայերի պարտության և Արցախի հանձնման նպատակով: Ամերիկյան ծրագիրը փայլուն իրականացավ: Եվ հիմա սրանք նոր դաշնակիցնե՞ր են փնտրում՝ դժգոհելով հներից, իրականում հետապնդելով մեկ նպատակ՝ վերջ տալ ռուսական ռազմական ներկայությանը Հայաստանում և երկիրը տանել իբր Արևմուտք՝ փաստացի դարձնելով թուրքական գաղութ:

Սրանք չե՛ն մտածում, որ հայ ժողովրդի հանդեպ թշնամության համար մի օր փողոցում պատասխան կտան: Ընդ որում՝ դաժան պատասխան:

Չեն մտածում, քանզի բոլոր նրանք, ովքեր ամերիկացիների կողմից նշանակվում են իշխանություն տարբեր երկրներում, զրկված են մտածելու, կարծիքի և ձայնի իրավունքից: Հայաստանի ժողվարչապետը զուրկ է սուվերենությունից, զրոյական սուվերենություն ունի արտաքին հարցերում, ի տարբերություն Ալիև էֆենդու, որին գոնե ամերիկացիք չեն նշանակել նախագահ, և դա մեկ այլ ողբերգության մեկ այլ պատճառ է:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ