ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մեր գրանտակերներն ինտելեկտուալ տիտաններ են ամերիկյան ողջ վերնախավի համեմատ

Մեր գրանտակերներն ինտելեկտուալ տիտաններ են ամերիկյան ողջ վերնախավի համեմատ
25.01.2024 | 16:42

Վյաչեսլավ Նիկոնովի «Большая игра» հաղորդման ժամանակ հետաքրքիր տեսարանի ականատես եղանք:

ՈՒրեմն, պետդեպի բրիֆինգի ժամանակ լրագրողը հարցնում է պետդեպի խոսնակի տեղակալին, թե բա՝ 1983-ին Ռուսաստանը Ալյասկան վաճառել է մեզ, բայց Պուտինն էլ վերջերս հրամանագիր է ստորագրել, որպեսզի Ալյասկան վերադարձնի: Պետդեպի խոսակի տեղականլն էլ պատասխանում է՝ չենք վերադարձնի:

Մատչելի հայերենով մեկնաբանեմ, թե ինչ էր այս երկու ոչխարի ասածը:

ՈՒրեմն, մի տիտղոսավոր լրագրող (դե, պետդեպում միայն տիտղոսավոր լրագրողների են հավատարմագրում) ասում է, որ Յուրի Անդրոպովը վաճառել է մեզ Ալյասկան, իսկ Պուտինն այսօր հետ է ուզում: Դե, էդքան է սույն տիտղոսավորի խելքը: Իրականում Ալյասկան վաճառվել է 1867-ին, վաճառողը Ալեքսանդր Երկրորդն էր, իսկ Պուտինի հրամանագրի մեջ Ալյասկայի մասին խոսք չկա. խոսք կա ընդամենը անգլոսաքսերի վերջին 500 տարվա թալանի վերադարձի մասին:

Ի՞նչ ասեմ… բազմիցս ասել եմ, որ մարդկության բախտը բերել է, որ անգլոսաքսերի տգիությունը, անհեռատեսությունը սահման ու չափ չունի, հակառակ դեպքում մարդկության հերը կանիծեին: Երջանկություն է բոլորիս համար, որ ամերիկյան քաղաքական էլիտան զգալի զիջում է ինտելեկտուալ առումով անգամ հայ էլիտային, որտեղ գրանտի ծրագիր գրելուց ու հաշվետվություն ներկայացնելուց զատ բան չգիտեն: Բայց անգամ այս դեպքում մեր գրանտակերներն ինտելեկտուալ տիտաններ են ամերիկյան ողջ վերնախավի համեմատ:

Իսկ Բելգիայում ուրախացել են, որ ռուսական սառեցված ակտիվների գեներացրած 611 միլիոն եվրոն փոխանցում են դեմոկրատական ՈՒկրաինային: Բա սրանք հավ չե՞ն: Հավ են, քանզի չեն կարող կռահել, որ Պուտինի երկրում մոտ 2 տրիլիոնի ակտիվ ունեն, որոնց գեներացրած 217 միլիարդ շահույթն արդեն իսկ փաստացի կալանքի տակ է: Վատ չէ՝ իրենց արևին գողանում են 611 միլիոն կամ դրանց մայր 300 միլիարդը, փոխարենը զրկվում են 2.5 տրիլիոնից: Իսկապես վատ չէ:

Դե ինչ, ամերիկյան քաղաքական վերնախավին մաղթենք նորանոր ինտելեկտուալ ձեռքբերումներ, գուցե մի կերպ հասկանան, որ Անդրոպովը չէր Ալյասկա վաճառողը…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ