ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հանգստություն պահպանիր

Հանգստություն պահպանիր
26.01.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 26

Քո հոգու վիճակն անխռով ու հանգի՛ստ պահիր:

Չկա՛ դրանից ավելի կարևոր ու անհրաժեշտ մի բան: Ամեն ինչ Ի՛նձ թող:

Քո առաջնահերթ խնդիրն է հանգստությու՛ն պահպանել զգացումի մեջ Ի՛մ ներկայության. թույլ մի՛ տուր, որ անգամ մի րոպեով մի որևէ խռովահույզ զգացում մնա քո մեջ:

Խռովյալ վիճակը կարող է տարիներով վաստակած օրհնությունը խափանել մի՛ վայրկյանի մեջ:

Կարևոր չէ, թե ով կամ ինչը քեզ հուզմունք կամ խռովք կպատճառի: Քո առաջին քայլը պետք է լինի ոչի՛նչ չանելով դադար առնել, մինչև որ բացարձակ հանգստությու՛նը գա ու տիրի քեզ: Երբ քո և Իմ միջև մի որևէ արգելք է կանգնում, այդ նշանակում է, որ Իմ զորությունը ուրի՛շ «Առուների» մեջ է հոսում:

Փոխանցի՛ր ուժը, հոսի՛ր և հոսի՛ր: Ես չե՛մ կարող օրհնել այն կյանքը, որ «Առվակի» գործը չի կատարում:

Իմ հոգին չի հանդուրժում ո՛չ ճահճացում ու ո՛չ էլ կարծրացում: Հոգու ճշմարիտ զորությունը շարունակ պետք է հոսի՛:

ՈՒստի ամե՛ն ինչ, ամե՛ն օրհնություն փոխանցի՛ր ուրիշներին:

Բնակվի՛ր Իմ մեջ:

Տե՛ս, թե քանի հոգու օրհնություն կբերես ամեն օր: Շարունակ Իմ ներկայության մեջ ապրիր:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ