Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ես ուզում եմ Հայրենիք ժառանգել մեր սերունդներին, ո՛չ թե թուրքի մեյդան

Ես ուզում եմ Հայրենիք ժառանգել մեր սերունդներին, ո՛չ թե թուրքի մեյդան
26.01.2024 | 23:02

Եթե հենց հիմա նիկոլին բերողը խոստովանի և ամենայն մանրամասնությամբ պատմի ամեն ինչ, հրապարակում էլ կախեն, ոչինչ չի փոխվելու։

Մեր հազարավոր տղերքի կորցրած կյանքերը հետ չեն գալու, Արցախը հետ չի վերադարձվելու, Գանձասարում, Ղազանչեցոցում, Ամարասում, Դադիվանքում էլ չեք աղոթելու...

ՈՒրեմն դադարեցրեք այս ներքաղաքական անպտուղ փոխհրաձգությունը, մտածե՛ք, մինչ իրար եք բզկտում, սրանք իրենց գործն են առաջ տանում։

Վե՛րջ տվեք, ձեր ունեցած ռեսուրսներն օգտագործեք ժողովրդին համախմբելու համար, եկեք հուժկու ալիք դառնանք, փրկենք մեր մի բուռ, բայց Սուրբ Հայրենիքը։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4843

Մեկնաբանություններ