Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Խոնարհ փառասիրություններ

   Խոնարհ փառասիրություններ
28.01.2024 | 00:22

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 28

Մի՛ վախենա:

Մի՛ վախենա զբաղված լինելուց, դու ամենքի պես:

«Նա, ով կամենում է մեծ լինել ձեր մեջ, ամենքի ծառան թող լինի»:

Ծառայությունը Իմ աշակերտների բառն է:

Ես իսկապես ծառայեցի խոնարհներին ու նվաստներին:

Ես նրանց հրամանի տակ էի:

Իմ բացարձակ կարողությունները Ես ի գործ դրեցի նրանց ծառայելու համար:

Գործածվիր:

Գործածվիր բոլորից` ամենափոքրերի, անգամ ամենանվաստի կողմից:

Քո կարողության չափով ծառայություն մատուցիր: Թող այդ լինի օրվա մեջ քո փնտրածը և ոչ թե ուրիշներից ծառայություն ընդունելը:

Ճիշտ է, որ մարդկանց մտածումները Աստծո մտածումները չեն, ո՛չ էլ մարդկանց ճանապարհներն են` Աստծո ճանապարհները:

Երբ կամենում ես ամեն ինչում Ինձ հետևել, ապա շատ հաճախ ամբողջովին փոփոխության են ենթարկվում աշխարհային քո ճանապարհները, որոնցով գնում էիր մինչ այդ:

Այս մի փոփոխությունն է, որ տանում է անսահման երջանկության ու խաղաղության:

Շուրջդ նայիր, կարդա, թե ինչ են գրում:

Ինչպե՞ս է քեզ երևում:

Մեծ նպատակներն ու փառքը, որոնց ձգտում է մարդը, կամ աշխարհի խոստացած պարգևները բերու՞մ են արդյոք մարդու սրտին խաղաղություն ու երջանկություն:

Ո՛չ, երբեք, որովհետև մարդը մարդու հետ տևական հակառակության ու կռվի մեջ է: Նրանց, ում աշխարհը ամենից շատ վարձատրեց անունով, փառքով, հարստությամբ, ուրիշներից շատ ավելի հոգնած ու հուսախաբ են: Սակայն ունկնդրող ականջի համար անախորժ ձայների խառնակ կանչերից վեր հնչում է արձագանքը 2000 տարիների հեռվից եկող Իմ պատգամի.

«Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու ծանրաբեռնվածներդ, և ես ձեզ հանգիստ կպարգևեմ»:

Եվ բոլոր հոգնածներն ու ծանրաբեռնվածները, ովքեր կլսեն ու կդառնան Ինձ, իսկապես հանգիստ պիտի գտնեն:

Ես հոգնածի ուրախությունն եմ, նրա սրտի երգն եմ Ես. առողջությունը` հիվանդի, հարստությունը` աղքատի, կերակուրը` սովածի: Ես տունն եմ թափառականի, ուրախությունը` հուսաբեկի և սերը` միայնակի:

Չկա հոգու մի որևէ կարիք, որ պահանջելու դեպքում չկարողանամ բավարարել: Իսկ ձեզ, ցանկանում եմ ամեն ինչ տալ:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ