ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ճանապարհը կմաքրեմ

Ճանապարհը կմաքրեմ
29.01.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 29

Ես եմ ձեր վահանը:

Մի՛ վախեցեք:

Իմացեք, որ ամեն ինչ կարգին է:

Երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը Իմ կամքից դուրս որևէ բան անի ձեզ:

Գիտեմ ապագան, տեսնում եմ մարդկանց սրտերը:

Ես ձեզանից ավելի լավ գիտեմ, թե ինչի կարիք ունեք դուք: Բացարձակ վստահություն ունեցեք Իմ նկատմամբ: Դուք ենթակա չեք ճակատագրի քմայքներին, կամ ուրիշների կողմից այս ու այն կողմ քշվելու:

Դուք առաջնորդվում եք շատ հստակորեն, և նրանք, որ չեն ծառայում ձեր նպատակների իրականացմանը Ես նրանց հեռաացնում եմ ձեր ճանապարհից:

Կարևոր չէ, թե ինչ կպատահի:

Երբեք մի՛ վհատվեք, դուք առաջնորդվում եք:

Զուր տեղը ծրագրեր մի՛ կազմեք:

Ես այն կազմել եմ արդեն: Դուք կատարող եք և ոչ թե ճարտարապետ:

Առաջ ընթացեք շատ հանդարտ ու մեղմորեն:

Ամեն ինչ ձեր օգուտի համար է կատարվում:

Ամեն բանի համար վստահեք Ինձ:

Գործերը, որ ձեզ համար եմ կատարում, կապահովեն ձեր բոլոր կարիքները:

Ժայռ-Քրիստոսի վրա ձեր հիմքը հաստատելուց և իրեն իրապես հավատալուց հետո և Նրա մեջ արմատավորվելուց ու հաստատվելուց հետո և Իմ Աստվածությունը` իբրև ձեր կյանքի անկյունաքարը ընդունելուց հետո, պետք է սկսեք կառուցել, իմանալով, որ ամեն ինչ կարգին է:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ