ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Պայքարող հոգին

Պայքարող հոգին
30.01.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 30

Ո՛չ մի չարիք չի պատահի ձեզ, երբ Ես ձեզ հետ եմ.

«Ամեն ինչ, որ Նա է օրհնում, բարի է»:

Այն ժամանակը, որ մի կողմ է մնում, այդ այն ժամանակն է, որ տրվում է խաղաղ մի կողմ քաշվելու և Ինձ հետ առանձնանալու համար: Այդտեղ դուք կգտնեք վերանորոգող ուժ, զորություն և բժշկություն:

Առանձնացումի օրեր ընտրեք երբեմն. օրեր, երբ Ինձ հետ ապրելով, կվերադառնաք հանգստացած ու կազդուրված մարմնով, մտապես և հոգեպես` կատարելու համար Իմ կողմից հանձնարարված գործերը:

Ես երբե՛ք չեմ տա ձեզ այնպիսի բեռներ, որ դուք չկարողանաք տանել:

Ողջունեք սերը, ուրախությունը և խաղաղությունը:

Թույլ մի՛ տվեք, որ անձնական զգացումները, եսասիրական մտածումները վանեն դրանց:

Դրանցից յուրաքանչյուրն առանձին հրաշքներ է գործում, իսկ միասին ի զորու են անել ամե՛ն ինչ, ամե՛ն բան, որ հարկավոր է ձեր նյութական, իմացական և հոգևոր կյանքի համար:

Այս հրաշագործ հատկությունների մեջ է գտնվում ամեն հաջողություն:

Նախ պետք է կարգի բերեք ձեր կյանքը, որպեսզի այն լինի պահանջվածի պես, այնուհետև ձեր ձեռնարկած գործերը հաջողություն կունենան:

ՈՒ այս բոլորը ոչ թե վազվզելով ու նյութաշխարհի մեջ մաքառելով ձեռք կբերվի, այլ Հոգու ռազմադաշտում, քանզի այդտեղ են սրանք շահվում:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ