ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նորից սկսել

Նորից սկսել
01.02.2024 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 1

Դու՛ք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի՛ կարող թաքնվել... թող այդպե՛ս փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է

(Մատթեոս 5. 14 : 16):

Քա՛ջ եղիր, մի՛ վախենա, վաղը մի նոր կյանք սկսիր: Մի կողմ դիր հին սխալները և ամեն ինչ նորի՛ց սկսիր: Ես քեզ նոր հնարավորություն կտամ: Զուր մի՛ ծանրաբեռնիր ինքդ քեզ և մի մատնվիր անհուսության: Եթե Իմ ներողամտությունը վերաբերեր միայն արդարին, նրանց, ովքեր չեն մեղանչում, ինչի՞ նման կլիներ այն:

Հիշի՛ր, թե ինչ ասացի Մարիամի մասին. «ՈՒմ շատ ներվեց, նա շատ կսիրի»:

Ինչու՞ եք անդադար խռովվում ու մտահոգվում: Պատրաստ եմ ամեն տեսակ ընտիր բաներ ձեզ տալու, սակայն ձեր կյանքը արատավորված է մտահոգություններով ու անհանգստություններով: Այդպես կարող եք անգամ խորտակել շտեմարաններն Իմ գանձերի:

Ես կարող եմ օրհնել միայն զվարթ ու երախտապարտ սրտերը:

Անպայման ուրա՛խ ու զվա՛րթ եղեք:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ