Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Փետրվարի 2
Հսկի՛ր մեզ վրա և պաշտպանի՛ր մեզ:
Սիրո պակասը փակու՛մ է ճանապարհը: Պետք է բոլորի՛ն սիրեք. նրանց, ովքեր հոգնեցնում ու նեղացնում են ձեզ և նրանց, ովքեր սիրում են ձեզ:
Սե՛ր գործադրեք: Ա՛յս է Իմ թելադրանքը և մեծագույն դասը:
Դուք ունեք ամենամե՛ծ ՈՒսուցիչը: Պիտի սիրե՛ք: Այլապես ինչպե՞ս կարող եք բնակվել Իմ մեջ, որտեղ տեղ չունի առանց սիրո մարդը:
Չկա սահման Իմ զորությանը:
Արե՛ք ձեր կարողացածը և մնացյալը Ի՛նձ թողեք: Խաղաղությունը և վստահությունը կգա՛ն անպատճառ: Մի՛ վախեցեք, Ես ձեզ պաշտպանող Փաստաբա՛նն եմ, ձե՛ր Միջնորդը: