ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երբ հակառակվում են մարդիկ

Երբ հակառակվում են մարդիկ
03.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 3

Դու միայն հավատա:

Երիքովի պարիսպները փու՛լ եկան: Բահ ու բրիչով կամ մարդու կողմից հնարված մի որևէ գործիքով չէր, որ ցած թափվեցին դրանք: Ժողովրդի երգած Գոհության երգերը` Իմ մտադրության հետ միասին, այդ գործը գլուխ բերեցին:

Բոլո՛ր պատերը փուլ կգան նաև քո առաջ:

Չկա՛ երկրային մի զորություն, որ կարողանա ընդդիմանալ Ինձ: Նրանց հակառակության պարիսպները թղթե տնակների պես ցած կթափվեն` Իմ հրաշագործ հպումից:

Քո հավատքը և Իմ զորությունը. այս երկուսն են սոսկ անհրաժեշտ: ՈՒրիշ ոչի՛նչ պետք չէ:

Եթե մարդկանց փոքր ընդդիմությունները շարունակվում են, նշանակում է` Ես նախընտրեցի, որ այդ ընդդիմությունը մնա քո և քո գործած սխալի միջև: Թագավորների սրտերը Իմ կարգադրության ու իշխանության տակ են գտնվում:

Բոլո՛ր մարդիկ կարող են շարժվել Իմ կամքով:

Իմացի՛ր, որ այս ստո՛ւյգ իրողություն է:

Վստահի՛ր Ինձ:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ