ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ձեռնափայտը դեն նետիր

Ձեռնափայտը դեն նետիր
04.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 4

Քայլիր հանգիստ. քայլ առ քայլ:

Հետզհետե կբացվի, կհայտնվի քեզ Իմ կամքը: Մշտապես շնորհակալ կլինես այն ժամանակի համար, երբ դու խաղաղության ու ապահովության մեջ էիր, թեպետ և զրկված` մարդկային հովանավորությունից:

«Երբ հայրդ ու մայրդ թողնեն քեզ երեսի վրա ընկած, այդ ժամանակ Տերը պիտի բարձրացնի քեզ»:

Այս չի՞ նշանակում արդյոք, որ առանց վերապահության պիտի վստահես Ինձ:

Երբ մարդկանց պաշտպանությունը կամ ամեն տեսակի նյութական օգնությունները սպառվեն, այն ժամանակ գործել կսկսի Իմ զորությունը:

Ես չեմ կարող քայլել սովորեցնել նրան, ով ապավինում է իր ձեռնափայտին:

Դեն նետիր այդ ձեռնափայտը, և Իմ զորությունը քեզ այնպիսի եռանդով կլցնի, որ դու իրոք դեպի հաղթանակ կքայլես:

Երբեք մի՛ սահմանափակիր Իմ զորությունը: Անսահման է այն:

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ