ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Անշուշտ, կիմանա՛ք

Անշուշտ, կիմանա՛ք
05.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 5

Քայլի՛ր Ինձ հետ:

Ես քեզ ամե՛ն բան կսովորեցնեմ:

Լսի՛ր Ինձ, և Ես կխոսե՛մ:

Մի՛ դադարիր հանդիպել Ինձ` հակառակ ընդդիմության ու արգելքի. հակառակ այն օրերի, երբ ոչ մի ձայն չի հասնում քեզ, երբ չկան մտերմիկ ու սրտառուչ զրույցներ:

Երբ անդադա՛ր քայլես Ինձ հետ և այդ դարձնես քո կյանքի սովորությունը, այդ ժամանակ, իրոք, հրաշալի ձևով կհայտնեմ քեզ Իմ կամքը:

Դու շա՛տ ավելի որոշակի իմացություն կունենաս ներկայի մասին և ապագայի:

Այդ կլինի վարձատրությունը` կանոնավոր կերպով Ինձ մոտենալու և Ինձ հանդիպելու քո սովորության:

Կյանքը մի դպրոց է:

Բազում ուսուցիչներ կան: Ամեն մեկին չէ, որ Ես անձամբ կամ անհատապես եմ մոտենում:

Բացարձակապես հավատա, որ կյանքի խնդիրներն ու դժվարությունները շատ ավելի արդյունավետ ու հստակ կբացատրվեն Իմ կողմից, քան թե մեկ ուրիշի:

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ