ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աստծո տենչանքը

Աստծո տենչանքը
06.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 6

Ես խոսում եմ լսող ականջին, մոտենում սպասող սրտին։ Երբեմն կարող է այնպես լինի, որ բնավ չխոսեմ, բայց ժամանակ է, որ պարզորեն պիտի սպասես Իմ ներկայությանը, գիտակցելու համար, որ Ես քեզ հետ եմ։

Մտաբերիր մարդկանց այն բազմությունը, որ խռնվում էր Իմ շուրջը, երբ Ես երկրի վրա էի։

Բազմության մեջ ամեն մեկը մի կարոտություն ու մի պահանջ ուներ։

Նրանք կարիք ունեին բժշկության, իմացության, հացի։

Գիտե՞ս, որ Ես հոգում էի նրանց այդ կարիքները, կատարում նրանց խնդրանքները, բայց մի բան կար, որ Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ, այն, որ բազմության մեջ գտնվում էին մեկ-երկու հոգի, որ հետևում էին Ինձ՝ պարզապես Ինձ մոտ լինելու համար, Իմ ներկայությունն ապրելու համար։

Հավիտենական սիրտը մեծ կարոտի գոհացումը գտավ մի քանի մարդկանց ցույց տված այսօրինակ մտերմությամբ։

Իմ սիրտը մեծ հրճվանք է ապրում, երբ տեսնում եմ, որ Ինձ փնտրում են՝ պարզապես, Իմ ներկայության մեջ ապրելու համար, և կամենում են Ինձ մոտ լինել ո՛չ թե Իմ վարդապետության, ո՛չ թե նյութական շահի, և ո՛չ իսկ պարգևների, այլ սոսկ Ինձ համար։

Անձնապես սիրելով մարդկային սրտի բաղձանքը, որ Աստվածային մեծ սրտի կարողությունից է վերցված։

Օրհնում եմ ձեզ։

Խոնարհեք ձեր գլուխը։

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ