ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սպասվող լույսը

Սպասվող լույսը
07.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 7

Վստահիր և բնավ մի՛ վախենա: Կյանքը լի է հրաշքներով:

Վստահող մանկան հայացքով նայիր այն ամենին, որ Ես կատարում եմ քեզ համար:

Մի՛ վախենա: Եվս մի քանի քայլ, և կտեսնեք Իմ Զորությունը և կճանաչեք: Դուք այժմ քայլում եք մի փակուղու, անձուկ թունելի մթության միջով: Սակայն շուտով դուք կդառնաք լույս` ուղղելու ու առաջնորդելու համար մոլորված ու դողացող ոտքերը:

Ձեր տառապանքի կանչը սլացող նետի պես սուրացել ու հասել է Աստծո մոտ. Իմ Հոր` որ երկնքում է, ձեր Հոր` որ երկնքում է:

Աստծո համար լսելն արդեն իսկ պատասխանել է նշանակում:

Սոսկ կանչ, որպեսզի հասնի օգնությունը և ծածկի տկարությունը մարդկային:

Եվ վերջապես` վստահող ու ապավինող մի աղաղակ, որ հասնի Աստծուն և ունկնդրության արժանանա:

Հիշի՛ր, ով դողացող սիրտ, որ Աստծո համար լսելը արդեն իսկ պատասխանել է ձեր աղոթքներին: Բազմիցս ասված աղոթքները անպատասխան չեն մնում:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ