ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ապավինել միայն ինձ

Ապավինել միայն ինձ
08.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 8

Ես եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը: Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ: Վստահի՛ր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահի՛ր և մի՛ վախենա: Դու պետք է ամբողջովի՛ն կախում ունենաս միայն աստվածային զորությունից: Ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տե՛ղ կհասնի:

Իրականացվա՛ծ կտեսնես ու կճանաչե՛ս Իմ աստվածային զորությունը:

Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում: Դու պետք է սպասե՛ս. վստահե՛ս, հուսա՛ս և ուրախանա՛ս Ինձնով:

Ոչ թե մարդուն, այլ Ի՛նձ ապավինիր: Ե՛ս եմ քո զորությունը, քո օգնությունը և քո կարիքները հոգացողը:

Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ: Այս է Հարցը:

Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը:

Տե՛ր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ: Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ: Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրան պսակը հաղթության: Բայց Իմ աշակերտներից ո՛չ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի` սկսելու ու ճանապարհ ելնելու Իմ հրամանին: Հնարավոր չէ նեղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որ Ես եմ քո կարիքները հոգում:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ