ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կենսական կապը

Կենսական կապը
10.02.2024 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 10

Ես եմ քո Փրկիչը:

Ես եմ քեզ փրկում մեղքի ստրկությունից, կյանքի ամեն տեսակ մտահոգություններից ու նեղություններից, տկարություններից ու հիվանդություններից:

Ամեն ինչի մասին կխոսեմ ձեզ հետ:

Ինձ նայեք ձեր փրկության համար:

Օգնություն ստանալու համար Ինձ ապավինեք:

Իմ Հին ծառան չասա՞ց.

«Քո բոլոր ալիքներն ու կոհակները իմ վրայով անցան»: Սակայն նեղության հորդառատ ջրերը չէին կարող խեղդել նրան, որովհետև իր համար ճշմարիտ էր այն, ինչ ասաց հետո.

«Եկավ Նա վերևից, վերցրեց ինձ, դուրս քաշեց ինձ խորունկ ու հորդառատ ջրերի միջից»:

Կենսական կապը, ազատված լինելու կապը, այն պարանն է, որ ձգվում է հոգու և Աստծո միջև, հավատքի ու Աստծո զորության միջև:

Սա մի հզոր միություն է. սրանով ինձ հետ կապված հոգին ոչ մի բանից չի հաղթահարվի:

Վստահի՛ր, անվերջ վստահիր:

Ոչ մի բանից մի՛ վախենա:

Հապա մտածիր Իմ այս ծառերի մասին` զրկված իրենց գեղեցկությունից, էտված, կտրված, այլակերպված, շքեղ զգեստներից բոլորովին մերկացած: Սակայն անլույս, երևութապես մեռած ճյուղերի միջով հանդարտ ու լուռ հոսում ու հոսում է կենսատու ավիշը, մինչև որ հանկարծ եկող գարնան արևի հետ կգա նոր կյանքը` տերևները, բողբոջները, ծաղիկները ու պտուղները: Եվ այն էլ ի՞նչ պտուղ, անցյալ տարիներից շատ ավելի լավը. և այդ նրա համար, որ ծառը էտված էր:

Չմոռանաք, որ վարպետ այգեպանի ձեռքի տակ եք գտնվում: Նա գեղեցիկ տեսք տալու կամ ճյուղերը էտելու մեջ բոլորովին չի սխալվում:

ՈՒրախացիր:

ՈՒրախության ամեն մի նոր արտահայտություն Ինձ է մոտեցնում ձեր հոգին, որպեսզի նա իր շնորհակալությունը իրապես հայտնի: Սա նման է ծառի կենսատու ավիշին, որ Ինձ է հասնում, որպեսզի հետո անչափ գեղեցիկ ձևով արտահայտվի պտուղների տեսքի մեջ:

Հետևաբար երբեք մի դադարիր ուրախանալուց:

Ցնծա՛:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ