Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դժվար ճանապարհ

Դժվար ճանապարհ
11.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 11

Ճանապարհը իրոք դժվարին է: Այն դժվարին է նաև ձեզ համար:

Կյանքում չկա ավելի դժվար բան, քան սպասելը. այնուհանդերձ, ասում եմ ձեզ` սպասե՛ք:

Սպասե՛ք, մինչև որ Իմ կամքը հայտնեմ ձեզ:

Ձեր երկուսին դժվար ու մեծ գործեր տալը ապացույցն է Իմ սիրո ու վստահության և Իմ աշակերտները լինելու: ՈՒստի կրկնում եմ` սպասե՛ք:

Շարժվելը շատ ավելի դյուրին է, քան սպասելը:

Այս է պատճառը, որ Իմ հետևորդներից շատերը ձախողել են իրենց ձեռնարկած գործերը և իրենց ակտիվ գործունեությամբ պարզապես արգելք են եղել Իմ թագավորության գալուն:

Սպասե՛ք:

Չափից ավելի չեմ պրկի ձեր հոգու ուժը:

Դուք երկուսդ շատ եք նման նրանց, ովքեր հայտնվելով օվկիանոսում` անօգնական քշվում ու տարուբերվում են լաստանավի վրա:

Բայց ահա, ջրերի վրա քայլելով` ձեզ է գալիս Մեկը` նման Մարդու Որդուն:

Երբ Նա հասնի ձեզ, և դուք լաստանավի վրա վերցնեք Նրան, ձեզ հետ էլ կպատահի այն, ինչ աշակերտների հետ պատահեց:

Եվ դուք էլ շուտով կհասնեք այնտեղ, ուր կամենում էիք:

Ճամփորդությունը նման բարեհաջող ավարտի չէին կարողանա հասցնել ո՛չ ձեր տանջալի թիավարումը, ո՛չ էլ գործի դրված ձեր ավյունն ու ջանքը: Ասում եմ դարձյալ` սպասե՛ք ու վստահե՛ք:

Սպասե՛ք, մի՛ վախեցեք:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ