ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ամեն տեղ հանդիպիր ինձ

Ամեն տեղ հանդիպիր ինձ
12.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 12

Կյանքը իրականում ուրիշ բան չէ, քան Ինձ ճանաչելն ու Իմ ներկայության գիտակցությանը հասնելը:

Մի՛ վախեցեք:

Շատ սքանչելի ապագա է ձեզ սպասվում:

Թող այդ լինի իրոք մի նոր կյանք, գոյության մի նոր իմաստ, երբ յուրաքանչյուր պատահարի, իրադարձության ու ծրագրի մեջ տեսնեք Ինձ ու ճանաչեք:

«Հավիտենական կյանքն այս է, որ ճանաչեն Քեզ` միակ ճշմարիտ Աստծուն, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր»:

Հարատևիր այս զգացողության մեջ:

Մշտապես այս գիտակցության տերը եղիր և դու հավիտենական կյանք կունենաս, անվախճան գործերի կյանք:

Ամեն ինչի մեջ առաջնորդվիր Աստծո Հոգով և ամեն բանում ապավինիր Ինձ:

Իմ ներկայության գիտակցությունը քեզ անպայման ուրախություն կպատճառի: Տուր Ինձ ոչ միայն քո վստահությունը, այլ նաև ուրախությունը:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ