ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, Միշել Շառլի ու Բայդեն Ջոնիկի սիրած ազգը, կարող ենք դաշնակցային և բարոյական նորմերը կիրառել ընտրովի

Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, Միշել Շառլի ու Բայդեն Ջոնիկի սիրած ազգը, կարող ենք դաշնակցային և բարոյական նորմերը կիրառել ընտրովի
12.02.2024 | 08:35

Քանի որ բանդերականությունն ամերիկացիք ընտրել են ՈՒկրաինայի պետական գաղափարախոսություն, Նոր Հայաստանի լակոտակրատիան իրավունք չունի անտարբեր մնալու այդ հզոր քաղաքական հոսանքին: Եվ պարտավոր է հիանալ, եթե ոչ հրապարակավ՝ ապա գոնե լռելյայն:

փաշինյան նիկոլը պարտավոր է ասել, թե, իբր, Նոր Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ ՈՒկաինայի կոնֆլիկտում: Դե, ո՞նց կարող է ամերիկյան մի ֆիլիալ կռվի Ռուսաստանի դեմ, իսկ էն մյուս ֆիլիալն իրեն համարի ՌԴ դաշնակից:

Ավելին, փաշինյան նիկոլը պարտավոր է օգնություն ցուցաբերել բանդերականներին՝ թե կնգանով (հիշեք командующий հակոբյան աննայի պատմական այցը Կիև), թե այլ բաներով:

Օրինակ, ռուսական մամուլից տեղեկանում ենք, որ փետրվարի 8-ին հայ ժողովրդի հաշվին և նրա խնդրանքով, ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հոսպիտալին ժողվարչապետն ուղարկել է 10 տոննա դեղորայք: Ավելի վաղ ուղարկել էր Դնեպրոպետրովսկ, առաջիկայում ուղարկելու է Խարկով:

Այսինքն, հայ ժողովրդի ժողվարչապետը համարում է, որ պարտավոր է օգնել ռուսական բանակի դեմ կռվող բանդերականներին, բայց միաժամանակ համոզված է, որ հենց այդ ռուսական բանակն է, որ պիտի արցախցիների համար կռվեր ադրբեջանցիների դեմ, իսկ Նոր Հայաստանի ղեկավարությունը պիտի հայտարարեր, որ մտադիր չէ պաշտպանել արցախահայությանը:

Այստեղ կա թե՛ տրամաբանական, թե՛ բարոյական խնդիր, կա լուրջ կոլիզիա:

Եվրագեղեցկուհի աբաջյան գոհարը ճիշտ կանի իր` թուրքի շպիոն մարդուն բացատրի, որ՝ արո ջան, եթե դու քեզ իրավունք ես վերապահում քո դաշնակցի դաշնակիցը չլինելու ինչ-որ մի կոնֆլիկտում, ապա մի զարմացիր, եթե քո դաշնակիցն էլ հայտարարի, որ Հայաստանի դաշնակիցը չեմ ինչ-որ մի այլ կոնֆլիկտում:

Տո ապազգային գրանտակեր բիոմասսա, դու ի՞նչ դարձար, որ քեզ Ռուսաստանից վեր ես դասում՝ քեզ վերապահելով իրավունքներ, որոնցից զրկում ես ռուսներին:

Այդ ինչպե՞ս եղավ, որ դու կարող ես ամեն պահ հրաժարվել քո դաշնակցային պարտավորություններից, բայց ահա Ռուսաստանը պարտավոր է սրբորեն կատարել դրանք:

Այստեղ կարելի է նկատել նաև տարրական դաստիարակության պակաս: Ազգերն էլ են լինում դաստիարակված կամ անդաստիարակ:

Հայ ժողովուրդը, համոզված եմ, երբեք դաստիարակված չի եղել, իսկ սովետական դարաշրջանի դաստիարակությունը ամերիկացիք փոշիացրին: Եվ դրա համար այսօր հայերն ասում են, ասելուց զատ՝ օրը ցերեկով անում են մարդկային բանականության մեջ չտեղավորվող բաներ: Լավ է, չէ՞… Մենք բանդերականներին կբուժենք, որպեսզի նրանք ռուս զինվոր սպանեն, որպեսզի հետո էլ այդ ռուս զինվորը մեր արցախցիներին պաշտպանի թուրքից, քանի որ Ռուսաստանը իրավունք չունի չկատարել իր դաշնակցային պարտավորությունները:

Դա մենք ենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, Միշել Շառլի ու Բայդեն Ջոնիկի սիրած ազգը, որ կարող ենք դաշնակցային և բարոյական նորմերը կիրառել ընտրովի՝ ռուսն այդ իրավունքը չունի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ