«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երբ մոտ ես նպատակին

 Երբ մոտ ես նպատակին
13.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 13


Իրական դժվարությունն ու ցավը ոչ թե արշավանքի սկզբում կամ երկար վազքի ընթացքում է լինում, այլ այն ժամանակ, երբ նպատակակետը տեսանելի է դառնում. այդ ժամանակ է, որ սիրտը, ջղերը, կամքն ու մկանները այնքան սաստիկ են պրկվում, որ կարծես անցնում են մարդու` տոկալու հնարավորության սահմաններից և հասնում խզման աստիճանի:

Նպատակակետը ձեզ համար արդեն իսկ տեսանելի է դառնում: Մնում է ձեր սրտի ու հոգու լարումից արդեն կարելի էր եզրակացնել, որ ձեր արշավը իր վախճանին է մոտենում:

Ականջ դրեք քաջալերող Իմ ձայնին: Հիշեք, որ Ես ձեր կողքին եմ` խրախուսելու և տանելու ձեզ դեպի հաղթանակ:

Երկնքի տարեգրության մեջ ամենատխուր վկայություններն այն են, որ պատմում են նրանց մասին, ովքեր լավ ընթացան, քաջարի ու կորովի եղան մինչև նպատակակետի երևալը-հաղթական ավարտին մոտենալը, սակայն վերջին պահին հանկարծ վրիպեցին:

Երկնային բազմությունը կամենում էր բարձրաձայն գոռալ, հուշել, թե որքան մոտ է վախճանը:

ՈՒզում էր խնդրել նրանց, որ մի վերջին ճիգ էլ գործադրեն, սակայն նրանք դուրս ընկան ճանապարհից և միայն հայտնության վերջին օրն իմացան, թե որքան մոտ էին հաղթանակին:

Երանի՜ թե նրանք էլ կարողանային լռության մեջ լսել Ինձ, ինչպես որ դուք եք անում` մնալով Իմ Ներկայության մեջ:

Այդ ժամանակ նրանք էլ ստույգ կիմանային, թե ինչպես որ կա մեղմ ու թույլ ձայնը, այդպես էլ պետք է լինի լսող ականջը:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ