ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Ժողովուրդն ուզեց, իմ մեղքը, իմ սխալը ո՞րն էր»

«Ժողովուրդն ուզեց, իմ մեղքը, իմ սխալը ո՞րն էր»
13.02.2024 | 15:42

Ամենայն հայոց վիժվածք փաշինյան նիկոլը հիմա էլ Մովսեսի առաքելությունն է կատարում՝ դուրս է բերում նախրին ականապատ դաշտից, ինչպես Մովսեսը դուրս բերեց հրեաներին Եգիպտոսից, բայց, հավանաբար, նրա մոտ դա ավելի արագ կստացվի, համենայնդեպս, ոչ 40 տարի: Կարծում եմ, 40 օրում դա կանի, բա էս կարգի քաղաքական դաշտում, էս որակի ընդդիմության առկայությամբ մի պետություն ո՞նց չլուծարես 40 օրում, կարելի է անգամ 10 օրում անել:

Արդեն անդրադարձել էի սրա այցին Արագածոտն, բայց այսօր նոր բաներ ենք իմանում: Սա ասել է նաև. «Առաջին անգամ հրապարակային պիտի ասեմ՝ եթե մենք հանցանք ենք գործել, մեր հանցանքը եղել է հետևյալը, որ մենք ժողովրդի ձայնը բավարար ուշադրությամբ չենք լսել… Որովհետև վերջին 20 տարում ում տեսել ենք, որ տուն մտել ենք, այդ սեղանի շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը։ Պիտի հասկանայինք, որ սա ժողովրդի ուղերձն է։ Ժողովուրդը կառավարության գործատուն է, գործը չի անում, այլ պատվիրում է, թե կառավարությունն ինչ պիտի անի։ Եվ եթե բավարար չափով մեր ժողովրդի հետ կապված լինեինք, կհասկանայինք, որ այդ պատվերն է տալիս քաղաքականությամբ զբաղվող մարդկանց։ Հետևաբար, ո՞րն է մեր հանցանքը․ որ մենք այդ ուղերձը բավարար խորությամբ չենք ընկալել և այդ ուղերձը չենք վերլուծել և հետ չենք եկել ժողովրդին ասելու, որ մենք հասկացանք՝ խաղաղություն եք պատվիրում, բայց դրան հասնելու համար պետք է այս, այս, այս․․․ բայց դրանք լինելու են ահավոր տհաճ և ծանր»:

Հիմա գործակալական-գրանտակերականից սրա ասածը թարգմանեմ հայերեն: Սա ասում է. վերջապես հասկացա, թե ինչ եմ անելու, իսկ անելու եմ այն, ինչ ինձնից պահանջում է ժողովուրդը: Հենց ժողովուրդն է ինձնից խաղաղություն պահանջում (այսինքն, Հայաստանի Հանրապետության լուծարում), ես մեղք չունեմ, և ես, բնակաբանար, պարտավոր եմ դա անել: Իմ ամերիկյան վերադասը, իմ Ալիև ու Էրդողան էֆենդիները այս ամենի հետ կապ չունեն, այս ամենն ընդամենը հայ ժողովրդի իղձերն են, և ես որ մեռնեմ էլ, իմ սիրած ազգի մուրազը կիրականացնեմ:

Եվ իհարկե, հետո կասի, երբ արդեն Հայաստանից բան չմնաց. Ժողովուրդն ուզեց, իմ մեղքը, իմ սխալը ո՞րն էր…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ