ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Իմ ներկայությունը

 Իմ ներկայությունը
14.02.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 14

Դուք չեք գիտակցում, որ մտահոգությունների բեռան տակ կճզմվեիք ուղղակի, եթե չլինեին Ինձ հետ առանձնանալու այս ժամերը, երբ կարողանում եք վերանորոգվել լիովին:

Սակայն այդպես էլ դուք չեք կարողանում ըմբռնել Իմ ներկայության զորացնող ու բժշկող հատկությունը: Այսօրինակ իմացությունը վեր է մարդկային ձեր կարողությունից:

Իմ ներկայությամբ ապրելը կբուժեր այս խեղճ ու հիվանդ աշխարհը, եթե ամեն օր մի հոգի կամ մի խումբ սպասեր Իմ ներկայությանը:

Այնպես արեք, որ երբեք զանց չառնեք այն ժամանակը, որ հատկացված է ինձ հետ առանձնանալու համար: Դուք աստիճանաբար Իմ ներկայությունը կստանաք` ֆիզիկական, իմացական և հոգևոր առումով:

Այն մարդիկ, որ կտեսնեն ձեզ կամ առնչություն կունենան ձեզ հետ, ձեզ հետ ունեցած այդ հարաբերությամբ Ինձ կմոտենան և ձեր բարերար ազդեցությունը կամաց-կամաց կտարածվի:

Դուք երկրի մի կետը սուրբ տեղի կվերածեք: Աշխատեք շարունակ գործածել ձեզ ուրիշների օգուտի ու ձեր առաջադիմության համար, որովհետև այդ է այս ժամանակի մեջ ձեզ տրված պարտականությունը. սակայն լավագույնը, որ ձեր երկուսից մեկը կարող է անել Ինձ համար ու անում է` Ինձ հատկացված առանձնացումի այս ժամերն են:

Կարո՞ղ եք հասկանալ, այս բանի կարևորությունը:

Գիտե՞ք, որ ձեր յուրաքանչյուր մտածումը, գործունեությունը, աղոթքը, ցանկությունները հավաքվում ու Ինձ են մատուցվում հիմա, առանձնության այս նվիրական ժամին: ՈՒրախ եղեք, որ Ես ձեզ հետ եմ:

Ես աշխարհ եկա Այս բանի համար, որ մարդկանց առաջնորդեմ Աստծո մոտ` Նրա հետ հոգով խոսելու և առնչվելու համար:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ